“Արմսվիսբանկը” ձեռք է բերում “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի” պարտատոմսերի շուկա ստեղծողի կարգավիճակ

07.02.2009 | 12:10 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. 2009թ. փետրվարի 6-ից “Արմսվիսբանկ” ՓԲԸ-ն պաշտոնապես հայտարարելու է “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան” ՓԲԸ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերի (HSBCB1) առքի եւ վաճառքի գները‎:

Այդ տրանշը ներառում է ընդամենը 10 հազ. պարտատոմս` 100 հազ. դրամ անվանական արժեքով եւ տարեկան 9% արժեկտրոնային եկամտաբերությամբ: Պարտատոմսերը ենթակա են մարման 2010թ. հունվարի 13-ին: Պարտատոմսերը ցուցակվում են բորսայում 2009թ. փետրվարի 2-ից եւ ներառված են Bbond ցուցակում:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա”-ի մամլո ծառայությունում, “Արմսվիսբանկը” շուկա ստեղծողի կարգավիճակում օժանդակելու է պարտատոմսերի իրացվելիությանը երկրորդային շուկայում` ներդրողների համար ապահովելով պարտատոմսերը բորսայում մշտապես գնելու եւ վաճառելու հնարավորություն:

Դիտում՝ 15764

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW