ԱրարատԲանկը հանդես է գալիս շուկայում վարկավորման նոր, գրավիչ առաջարկով․ բոլոր վարկերը մեկում՝ մրցակցային տոկոսադրույքով։ Բանկը տրամադրում է մինչեւ 5 մլն ՀՀ դրամ սպառողական վարկ` այլ ֆինանսական կազմակերպություններում գործող սպառողական վարկերի միավորման եւ տեղափոխման նպատակով, եթե ունեք դրական վարկային պատմություն եւ վարկերի սպասարկման փորձ։ Վարկի պայմաններն են․ • տարեկան տոկոսադրույք՝ 17%, • փաստացի տոկոսադրույք՝ 18․40%, • վարկի գումար՝ մինչեւ 5 մլն ՀՀ դրամ, • կարող է տրամադրվել տեղափոխման ենթակա վարկերից բացի հավելյալ մինչեւ 1,000,000 ՀՀ դրամ, բայց ոչ ավել, քան սույն վարկատեսակով սահմանված վարկի առավելագույն գումարը,• մարման ժամկետը՝ 5 տարի, • հայտի ուսումնասիրության եւ սպասարկման վճար սահմանված չէ։«Պարզեցրեք ձեր կյանքը՝ պարտավորությունները դարձնելով առավել կառավարելի։ Գործող վարկերը միավորեք՝ տեղափոխելով ԱրարատԲանկ` ամսական հիշելով մեկ ամսաթիվ եւ մեկ վճարում»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:Նոր վարկային առաջարկի մանրամասներին ծանոթանալու համար այցելեք ԱրարատԲանկի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարեք +374 10 59 23 23:ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 490