Բանկերի ղեկավարների հետ քննարկվել են քաղաքաշինական ներդրումային նախագծերը

05.03.2026 | 14:16 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ավինյան #բանկեր #Երեւան
Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Հայաստանի բանկերի ղեկավարների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է մայրաքաղաքում նախատեսվող քաղաքաշինական խոշոր ներդրումային ծրագրերը։

Քաղաքապետը կարեւորել է համայնք–մասնավոր համագործակցության զարգացումը՝ ընդգծելով, որ բանկային համակարգը ոչ միայն տնտեսական ակտիվության շարժիչ ուժ է, այլեւ սոցիալական պատասխանատվություն կրող կարեւոր գործընկեր։

Բանկերի միությունից հայտնել են, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել մի շարք նախագծերի, որոնք վերաբերում են թաղամասերի վերակառուցմանը, նոր բնակելի համալիրների կառուցմանը եւ քաղաքային միջավայրի բարելավմանը։ 

Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել այն բանկերին, որոնք արդեն իսկ դարձել են Երեւանի վստահելի գործընկերներ եւ իրենց մասնակցությունն են ունենալու քաղաքի զարգացման համար կարեւոր նախագծերի իրականացման գործում՝ վստահություն հայտնելով, որ գործընկեր բանկերի շրջանակը շարունակաբար կընդլայնվի։
Դիտում՝ 582

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW