IDBank-ն ընդլայնում է պրեմիում քարտերի ճամփորդական առավելությունները

04.03.2026 | 16:39 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank #Պրեմիում քարտ
IDBank-ը ձեր ճամփորդական մի շարք պահերն ավելի հարմարավետ դարձնելու համար ընդլայնել է իր Պրեմիում քարտերի ճամփորդական առավելությունները։ 

Մինչեւ 2026թ․ հոկտեմբերի 31-ը Պրեմիում քարտերի համար կգործեն հետեւյալ պայմանները՝ 

Բիզնես սրահ մուտքեր` ամեն անգամ 1 հյուրի հնարավորությամբ ՝  

•    Travel Card – 6 այց
•    Visa Signature – 10 այց
•    Visa Infinite – 20 այց

Բանկից հայտնել են, որ մուտքերը հասանելի են առանց որեւէ նախապայմանի։ 
Օգտվելու համար անհրաժեշտ է ներբեռնել եւ ակտիվացնել Visa Airport Companion հավելվածը։

Fast Track ծառայություն՝ ամեն անգամ 1 հյուրի հնարավորությամբ ՝

•    Travel Card – 6 տեղական + 6 Միջազգային օդանավակայաններ
•    Visa Signature – 10 տեղական + 10 Միջազգային օդանավակայաններ
•    Visa Infinite – 20 տեղական + 20 Միջազգային օդանավակայաններ

Ուղեբեռի փաթեթավորման ծառայություն՝ ամեն անգամ 1 հյուրի հնարավորությամբ ՝

•    Travel Card – 6 կտոր ուղեբեռ
•    Visa Signature – 10 կտոր ուղեբեռ 
•    Visa Infinite – 20 կտոր ուղեբեռ

Ռոումինգ ծառայություն՝ 

•    Travel Card – 3 ԳԲ
•    Visa Signature – 6 ԳԲ
•    Visa Infinite – 9 ԳԲ

Visa Infinite Special Edition քարտապաններն էլ բացառիկ հնարավորություններ ունեն՝

•    անսահմանափակ մուտք օդանավակայանների բիզնես սրահներ, ներառյալ անսահմանափակ հյուրերի մուտք՝ ամեն անգամ մինչեւ 2 հյուրի հնարավորությամբ
•    Fast Track՝ անսահմանափակ քարտապանի համար եւ 6 այց հյուրերի համար, յուրաքանչյուր այցին 1 հյուրի հնարավորությամբ
•    օդանավակայանից հյուրանոց տրանսֆեր Դուբայում եւ Աբու Դաբիում 4 անգամ
•    Bolt Taxi-ի հետ համատեղ առաջարկ՝ 50% զեղչ դեպի օդանավակայան եւ օդանավակայանից ուղղությունների համար (առավելագույնը 50 EUR 1 ուղղության համար նշված երկրներում)
•    Տարեկան 2 անգամ Meet&Greet նշված երկրներում 
•    Ուղեբեռի փաթեթավորում՝ անսահմանափակ (օրական առավելագույնը 3 կտոր ուղեբեռ)։

Բանկը եւս մեկ առաջարկ ունի. եթե դեռ չունեք IDBank-ի Travel Card-ը, մինչեւ 2026թ․ ապրիլի 30-ը Idram&IDBank հավելվածով պատվիրեք Travel Card-ը եւ ձեռք բերեք քարտը 40% զեղչով՝ առաջին տարվա համար վճարելով 12․000 դրամ։

Բոլոր պայմաններին եւ մնացած մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղումով։

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 5234

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW