Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այսօր ասել է, որ Հայաստանի հետ համագործակցությունը բարձր մակարդակի վրա է։ «Մենք դեռ ունենք չիրացված ներուժ եւ հեռանկարներ։ Կուզեի առանձնացնել մեր շատ հաջողված առեւտրատնտեսական համագործակցությունը։ Առեւտրի առումով Հայաստանը Վրաստանի արտաքին առեւտրի գործընկերների առաջին տասնյակում է, ճանապարհորդությունների եւ զբոսաշրջության իմաստով Հայաստանն առաջին եռյակում է Վրաստանի համար, եւ շատ արժեքավոր է նման համագործակցություն ունենալը եւ այն ավելի խորացնելը զբոսաշրջության բնագավառում»,- Հայաստանի եւ Վրաստանի միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստից հետո հայտարարությամբ է հանդես եկել Իրակլի Կոբախիձեն«Մենք ոգեւորված ենք, որ շատ դրական միտում է նկատվում տարածաշրջանում համագործակցության կայացման առումով։ Մենք պատասխանատվություն ենք կրում մեր երկրների, մեր ժողովուրդների նկատմամբ: Պետք է մեզնից կախված ամեն ինչ անենք, որպեսզի էլ ավելի խորացնենք եւ ամրապնդենք մեր բարեկամական, գործընկերային կապերը»,- ասել է Վրաստանի վարչապետը:Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին ասել է, որ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ տնտեսական համագործակցությունը խորանում, զարգանում է եւ կառուցվում է արդեն հաստատված երկարատեւ ավանդույթների վրա: Tweet Դիտում՝ 486