ՀԲՄ. Քարտային վճարումներ ՊՈՍ տերմինալներով․ ուժի մեջ են նոր սահմանաչափերը

03.03.2026 | 21:10 Գլխավոր էջ / Նորություններ /
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 09.02.2026թ. թիվ 27Ն որոշմամբ՝ սույն թվականի մարտի 1-ից մինչեւ 150 մլն դրամ տարեկան իրացման շրջանառություն ունեցող որոշակի տեսակի գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների համար սահմանվել են ֆիզիկական ՊՈՍ տերմինալներով անկանխիկ եղանակով իրականացվող քարտային գործարքների միջնորդավճարների առավելագույն սահմանաչափեր՝

•    ARCA քարտերով գործարքների համար՝ 0.5%,
•    VISA եւ MasterCard քարտերով գործարքների համար՝ 0.9%։

Ինչպես նշել են Հայաստանի բանկերի միությունում (ՀԲՄ), գործնականում նշված որոշման կիրառման ընթացքում, հատկապես ներդրման սկզբնական փուլում, հնարավոր են տեխնիկական խնդիրներ եւ անճշտություններ։ Այդ դեպքերում բանկերը հանձնառություն են ստանձնել հնարավորինս արագ իրականացնել անհրաժեշտ ճշգրտումներ եւ վերադարձնել մարտի 1-ից հետո ընկած ժամանակահատվածի համար տնտեսվարող սուբյեկտներից ավել գանձված գումարները։

«Համապատասխանաբար, նշված որոշման չափանիշների ներքո գտնվող տնտեսվարող սուբյեկտներին խնդրում ենք անճշտությունների դեպքում անմիջապես դիմել ձեր ՊՈՍ տերմինալը սպասարկող բանկին»,- ասված է ՀԲՄ հաղորդագրության մեջ։
Դիտում՝ 426

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW