Սյունիքում գործող Modern House ընկերության արտադրամասում արդեն 15 տարի փայտը վերածվում է ժամանակակից եւ հարմարավետ կահույքի։ Ընկերության պատմությունը սկսվել է որպես ընտանեկան փոքր բիզնես, որը տարիների ընթացքում վերածվել է տարածաշրջանի ամենաարագ զարգացող արտադրություններից մեկի։Սկզբնական շրջանում ընկերությունը զբաղվել է բացառապես պատվերով արտադրությամբ, սակայն աճող պահանջարկի եւ որակի նկատմամբ վստահության շնորհիվ ընդլայնել է իր գործունեությունը, սկսել վաճառք իրականացնել նաեւ սեփական կահույքի սրահում: Այսօր Modern House-ը արտադրում է խոհանոցի, հյուրասենյակի, ննջասենյակի եւ գրասենյակային կահույք՝ ապահովելով արտադրանքի որակ, մատչելի գին եւ անհատական մոտեցում պատվիրատուներին:Ընկերության արտադրանքն իրացվում է ոչ միայն Սյունիքում, այլեւ՝ ողջ Հայաստանում։2019 թվականից ընկերության գործընկերն է Կոնվերս Բանկը։ Բիզնեսի ֆինանսավորումն իրականացվել է բանկի ՓՄՁ վարկավորման Converse SME պրոդուկտի շրջանակում, ինչի արդյունքում ձեռք են բերվել նոր սարքավորումներ, ընդլայնվել է արտադրական հզորությունը եւ բարձրացել է արտադրանքի որակը։Converse SME-ն նախատեսված է փոքր եւ միջին բիզնեսի զարգացման համար. դրա շրջանակում տրամադրվում են ֆինանսական միջոցներ արտադրության ընդլայնման, արդիականացման եւ գործառնական կարիքների համար։ Վարկի մարման ժամկետը կարող է հասնել մինչեւ 180 ամիս, իսկ հաճախորդներին առաջարկվում է մարումների ճկուն գրաֆիկ։Modern House-ում նշում են, որ առաջիկայում նախատեսում են իրականացնել մի շարք նոր ծրագրեր, ներդնել նոր տեխնոլոգիաներ՝ զարգացման ճանապարհին եւս համագործակցելով Կոնվերս Բանկի հետ։Տեսանյութն՝ այստեղ։ Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 298