Գնում եք Մարտի 8-ի լավագույն նվերները, վճարում Idram&IDBank հավելվածով

27.02.2026 | 12:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մարտի 8 #Idram&IDBank
Վերջին տարիների սպառողական հարցումները ցույց են տալիս, որ մարդկանց շուրջ 60%-ը դժվարանում է կողմնորոշվել մարտի 8-ի նվերի հարցում:

Հարց է առաջանում՝ ի՞նչ նվիրել սիրելի կանանց եւ աղջիկներին, որ իր մեջ համատեղի եւ՛ էսթետիկը, եւ՛ գործնականը։ Յուրաքանչյուր կին կարեւորում է իր խնամքն ու արտաքին տեսքը։ Իսկ ճիշտ ընտրված աքսեսուարը կարող է դառնալ կերպարի կարեւոր շեշտադրումը՝ փոխանցելով անհատականությունը եւ տրամադրությունը։

Առհասարակ, տոնական այս շրջանում առողջության եւ գեղեցկության ծառայությունները եւ աքսեսուարները ամենապահանջված նվերների շարքում շարունակում են պահել իրենց ամուր դիրքերը։ Տոնական գնումների ժամանակ հատկապես մեծանում են նաեւ անկանխիկ վճարումները, քանի որ դրանք թույլ են տալիս խնայել ժամանակը եւ արագ կազմակերպել գնումները։ Հենց այստեղ օգնության է գալիս Idram&IDBank-ը՝ առաջարկելով շահավետ լուծում։

2026թ․ մարտի 1-ից մինչեւ մարտի 15-ը ներառյալ կատարելով Idram QR վճարումներ Idram&IDBank հավելվածի «Առողջություն եւ գեղեցկություն», ինչպես նաեւ «Աքսեսուարներ» կատեգորիաների վաճառակետերում, կարող եք ստանալ մինչեւ 10% ակնթարթային Idcoin: Այսպիսով՝ ցանկալի նվերը կարող է ուղեկցվել նաեւ հաճելի idcoin-երով։

Իդրամի գործընկեր վաճառակետերի ամբողջական ցանկը հասանելի է համապատասխան հղումներով՝ «Առողջություն եւ գեղեցկություն» եւ  «Աքսեսուարներ» կատեգորիաներում, ինչպես նաեւ Idram&IDBank հավելվածի գլխավոր էջի վաճառակետերի ենթաբաժնում՝ նույն կատեգորիաներում։

Արշավի շրջանակում մեկ հաճախորդին նշված կատեգորիաներում կատարված բոլոր վճարումների դիմաց հանրագումարային ենթակա է տրամադրման առավելագույնը 5000 idcoin:

Բացի այդ, արշավին մասնակցած եւ բանկի հաճախորդ չհանդիսացող օգտատերերը, որոնք արշավի ընթացքում Idram&IDBank հավելվածի միջոցով կսինքրոնացվեն եւ կդառնան բանկի հաճախորդ, արշավի ավարտից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում կստանան 1000 idcoin (հարկումից հետո)։ 

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 523

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW