«Զվարթնոց»-ը ճանաչվել է «ASQ Customer Experience Awards»-ի մրցանակակիր՝ երկու անվանակարգում

25.02.2026 | 10:02 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Զվարթնոց» #«ASQ Customer Experience Awards» #մրցանակ
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանն արժանացել է ASQ Customer Experience Awards հեղինակավոր մրցանակների՝ երկու անվանակարգում․
 
•    Լավագույն օդանավակայան Եվրոպայում (Best Airport in Europe)
•    Ամենանվիրված անձնակազմ (Most Dedicated Staff)
 
«ASQ Customer Experience Awards»-ն ուղեւորների սպասարկման եւ փորձառության գնահատման ոլորտում համաշխարհային հեղինակավոր մրցանակներից է, որը շնորհվում է «Airports Council International World» միջազգային կազմակերպության կողմից։ Մրցանակակիրները որոշվում են բացառապես ուղեւորների անկախ եւ անմիջական գնահատականների հիման վրա՝ ստանդարտացված հարցումների միջոցով։

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը հաղթողների խմբում է տարեկան 5–15 միլիոն ուղեւոր սպասարկող օդանավակայանների անվանակարգում, որտեղ ընդհանուր առմամբ գնահատվել են 39 օդանավակայաններ Եվրոպայից։
Դիտում՝ 1029

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW