Evocabank-ը KFW-ի կողմից տրամադրվող ֆինանսավորվող ծրագրի շրջանակում ներկայացնում է կանաչ ֆինանսավորման շահավետ ծրագիր՝ նախատեսված վերականգնվող էներգիայի եւ էներգախնայողության նախագծեր իրականացնող բիզնեսների համար։Բանկից հայտնել են, որ ծրագրի շրջանակում ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձինք եւ Անհատ ձեռնարկատերերը կարող են ստանալ ֆինանսավորում հետեւյալ ուղղություններով․Վերականգնվող էներգիայի նախագծեր(ՀԵԿ, ՋԵԿ, հողմակայաններ)1. Փաստացի տոկոսադրույք՝ մինչեւ 10%2. Մարման ժամկետ՝ մինչեւ 120 ամիսԷներգաարդյունավետության եւ էներգախնայողության նախագծեր(արեւային պանելներ եւ այլ լուծումներ)1. Փաստացի տոկոսադրույք՝ մինչեւ 10.75%2. Մարման ժամկետ՝ մինչեւ 60 ամիսԾրագրի ամենակարեւոր առավելությունը մինչեւ 10 մլն ՀՀ դրամ ֆինանսավորումն է՝ առանց գրավի։Բացի այդ, Evocabank-ում չկան հայտի ուսումնասիրության վճարներ, ֆինանսավորման տրամադրման վճարներ եւ վաղաժամկետ մարման դեպքում տուգանքներ։«Կանաչ ներդրումները ոչ միայն նպաստում են շրջակա միջավայրի պահպանմանը, այլեւ՝ օգնում բիզնեսներին կրճատել ծախսերը, բարձրացնել արդյունավետությունն ու մրցունակությունը։Ցանկանո՞ւմ եք էներգախնայող լուծումեր Ձեր բիզնեսի համար, Evocabank-ը պատրաստ է ֆինանսավորել»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:Ֆինանսավորման մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։ Tweet Դիտում՝ 684