Ամիօ բանկի հետ ֆինանսական սահմանները այլեւս խոչընդոտ չեն: Այսուհետ ԱՄՆ դոլարով միջազգային փոխանցումները կարող եք իրականացնել ամբողջ աշխարհում: Բանկից հայտնել են, որ ծառայությունը հնարավորություն է տալիս ուղարկել եւ ստանալ ԱՄՆ դոլարով փոխանցումներ միջազգային մակարդակով՝ բարձր անվտանգության, հուսալիության եւ բանկային չափանիշների պահպանմամբ: Այն հասանելի է ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի համար, ովքեր բանկում ունեն ԱՄՆ դոլարով բացված հաշիվ: ԱՄՆ դոլարով փոխանցումները նախատեսված են տարբեր նպատակների համար՝ անձնական վճարումներից եւ ընտանեկան աջակցությունից մինչեւ միջազգային համագործակցություն եւ բիզնես գործարքներ: Փոխանցումների գործընթացը կառուցված է պարզ եւ հասկանալի տրամաբանությամբ, իսկ միջնորդավճարները՝ հստակ: ԱՄՆ դոլարով արագ եւ ապահով փոխանցումների սակագներին ծանոթացեք այստեղ: Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 425