5 հատ 1,000,000 ՀՀ դրամ արժողությամբ դեպի արտերկիր ճամփորդության հավաստագիր եւ 50 հատ 100,000 idcoin գտան իրենց երջանիկ տերերին․ IDBank-ը փետրվարի 18-ին իր ֆեյսբուքյան եւ YouTube-յան պաշտոնական էջերում ուղիղ հեռարձակմամբ ամփոփել է IDsalary աշխատավարձային փաթեթին միացած հաճախորդների համար անցկացվող խաղարկությունը։ Բանկից հայտնել են, որ խաղարկության շրջանակում 2025թ․ սեպտեմբերի 10-ից մինչեւ 2025թ․ դեկտեմբերի 10-ը ներառյալ IDsalary փաթեթի շրջանակում քարտ պատվիրելու եւ քարտին` պատվիրումից հետո 60 օրացույցային օրվա ընթացքում, աշխատավարձ ստանալու դեպքում քարտապանները․ • Ստացան 5000 idcoin (հարկումից հետո): 5000 idcoin-ները տրամադրվում էին մեկ անգամ յուրաքանչյուր քարտապանի համար: • Մասնակցեցին խաղարկությանը, որտեղ խաղարկվում էին 50 հատ 100,000 idcoin (հարկումից հետո): • Մասնակցեցին խաղարկությանը, որտեղ խաղարկվում էին 5 հատ 1,000,000 ՀՀ դրամ արժողությամբ դեպի արտերկիր ճամփորդության հավաստագրեր։Հավաստագիրը գործում է արշավի ամփոփումից հետո 6 ամիս ժամկետով, իսկ հավաստագիրը կարելի է օգտագործել Ամիրյան փողոց 18, Երեւան, հասցեում գտնվող «Շելբի Տուր» ճանապարհորդական գործակալությունում՝ տուրիստական փաթեթ ձեռք բերելու միջոցով։ Հաղթող քարտապաններին ճամփորդության հավաստագրերը կուղարկվեն վերջիններիս բանկում նշված Էլեկտրոնային հասցեներին՝ խաղարկության ամփոփումից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում։ 50 հատ 100,000 idcoin-ները կտրամադրվեն արշավի պայմաններին բավարարելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում։IDBank-ի IDsalary աշխատավարձային փաթեթն ունի մի շարք առավելություններ, ինչպես նաեւ դրա շրջանակում պարբերաբար իրականացվում են հատուկ արշավներ եւ խաղարկություններ։ Փաթեթի ողջ առավելություններին ծանոթացեք այստեղ։Կուտակած idcoin-ները կարող եք օգտագործել Idram&IDBank հավելվածով հետագա QR վճարումների ժամանակ Հայաստանի բոլոր մարզերի շուրջ 26․000 վաճառակետերում (1 idcoin = 1 դրամ)։ idcoin-ը տրամադրվում է IDBank-ի կողմից։Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 528