Երեւանում կայացել է ԿարդաLove գրքի եւ կրթության 5-րդ հոբելյանական փառատոնը, որը միավորել է գրքասերներին, կրթությամբ ու ինքնազարգացմամբ հետաքրքրվողներին։ Գրքերի շնորհանդեսներ, հեղինակների հետ հանդիպումներ, ինչպես նաեւ կրթական եւ մասնագիտական կողմնորոշման միջոցառումներ. երկրորդ տարին անընդմեջ ԿարդաLove-ի գլխավոր հովանավոր ԱրարատԲանկի շնորհիվ փառատոնն այս տարի նոր ձեւաչափով է ներկայացել։ «Մասնավոր ընկերությունների աջակցությունը նմանատիպ միջոցառումներին, մշակութային իրադարձություններին շատ կարեւոր է, որովհետեւ նման գաղափարները ստեղծում են հարթակ, որը հնարավորություն է տալիս գրողներին եւ երիտասարդներին՝ մասնակցելու անվճար կրթական միջոցառումներին եւ ձեռք բերելու գրքեր մեծ զեղչով։ Արդեն երկրորդ տարին ԱրարատԲանկի գլխավոր հովանավորության շնորհիվ մենք կարողանում ենք էլ ավելի ընդլայնել փառատոնը՝ նվիրելով տոն գրքասեր հասարակությանը»,- նշել է ԿարդաLove գրքի եւ կրթության փառատոնի համակազմակերպիչ Լեւոն Ստեփանյանը։ «Նմանատիպ ծրագրերը շատ կարեւոր են ԱրարատԲանկի համար, քանի որ բանկի սոցիալական ծրագրերի պորտֆելում կրթությունը կարեւորագույն ռազմավարական ուղղություններից մեկն է։ Փառատոնը դիտարկում ենք կրթության որակը բարձրացնելու եւ դեպի գիրք, դեպի ընթերցանություն մարդկանց հետաքրքրությունը խթանելու տեսանկյունից։ Փառատոնն այս տարի տարբերվում էր նրանով, որ ուներ երկու բաղադրիչ՝ կրթության եւ ֆինանսական գրագիտության, որոնք նախորդ տարի փառատոնում չեն եղել»,- ասել է ԱրարատԲանկի Հաղորդակցության եւ սոցիալական պատասխանատվության ծրագրերի համակարգման բաժնի ղեկավար Աննա Ալլահվերդյանը։ Փառատոնի շրջանակում տեղի է ունեցել «Փողի լեզուն․ Ինչը չես սովորի դպրոցում» խորագրով ֆինանսական գրագիտության ինտերակտիվ դաս, որը վարեց ԱրարատԲանկի խորհրդի անդամ, Հայաստանի ամերիկյան համալսարանի ֆինանսների դասախոս Արա Չալաբյանը։ Երիտասարդները ծանոթացել են «փողի լեզվին» եւ սեփական ֆինանսները կառավարելու հմտություններին։ Արա Չալաբյանը համոզված է, որ ֆինանսական գրագիտությունը պատասխանատու երիտասարդներ կրթելու, հետեւաբար ապագայում ավելի գրագետ սերունդ ունենալու խնդիր է լուծում։ Երեխաներին պետք է սովորեցնել վաստակել, ընդ որում՝ ազնիվ ճանապարհով վաստակել։ԿարդաLove փառատոնում ներկայացված էր նաեւ «4090 Բարեգործական» հիմնադրամի շահառու՝ 44-օրյա պատերազմն անցած Թեմուր Խուդոյանի գիրքը՝ այն տղայի, ով 4090 բարեգործական հիմնադրամի եւ Արարատ Բանկի աջակցության շնորհիվ պատերազմից հետո գտավ կրթության իր նոր ուղին ու այսօր արդեն գրքի հեղինակ է։ Ի դեպ, փառատոնի ընթացքում գործող ցուցահանդես-վաճառքի շրջանակում բոլոր գրքերը հասանելի էին մինչեւ 50% զեղչով, իսկ ԱրարատԲանկի ցանկացած քարտով վճարելիս գրքասերների համար, բացի հիմնական զեղչից, հավելյալ 5% զեղչ էր գործում։ «ԿարդաLove-ը հերթական անգամ փաստեց, որ այն ավելին է, քան փառատոնը։ Համախմբելով ընթերցասերներին, հեղինակներին եւ սոցիալական պատասխանատվություն կրող բիզնեսի ներկայացուցիչներին՝ այն ձեւավորել է ազդեցիկ հարթակ՝ նպաստելով երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանն ու գիտելիքի արժեւորմանը»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 1398