ՎՏԲ-Հայաստան Բանկը վերաբացել է Աշտարակ քաղաքի մասնաճյուղը

17.02.2026 | 14:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #Աշտարակ մասնաճյուղ
Աշտարակ քաղաքում վերաբացվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի վերանորոգված «Աշտարակ» մասնաճյուղը: Պաշտոնական բացման արարողությանը ներկա էին բանկի ղեկավարությունը, գործընկերներ, հաճախորդներ եւ ՏԻՄ ներկայացուցիչներ: 

Վերանորոգված մասնաճյուղը նախատեսված է ավելի քան 8 հազար հաճախորդի սպասարկման համար: Մասնաճյուղում գործում է նաեւ անհատական սպասարկման «Պրիվիլեգիա» գոտի` պրեմիում փաթեթի օգտատերերի համար:

«Աշտարակ» մասնաճյուղը գործում է բանկի հիմնադրման օրերից եւ հանդիսանում է ՎՏԲ -Հայաստան Բանկի ներկայության առանցքային օղակ ինչպես քաղաքի, այնպես էլ մարզի մասշտաբով: Վերանորոգման շրջանակում ամբողջությամբ նորացված է մասնաճյուղի դիզայնը, իսկ տարածքը կազմակերպված է արդի բանկային սպասարկման ստանդարտներին համապատասխան․ նախապես մտածված գոտեւորումը եւ աշխատատեղերի հարմար դասավորվածությունն ապահովում են հարմարավետություն՝ հաճախորդների սպասարկման բոլոր փուլերում:

«Մենք արդիականացրել ենք բանկի ամենանապահանջված մասնաճյուղերից մեկը՝ «Աշտարակ» մասնաճյուղը՝ բարձրակարգ սպասարկման շրջանակում հաճախորդներին ժամանակակից եւ հարմար միջավայր ապահովելու նպատակով: Սա մեզ համար ստրատեգիկ նշանակություն ունեցող մասնաճյուղ է, եւ մենք բարձր ենք գնահատում մեր հաճախորդների վստահությունն ու լոյալությունը, ինչին ի պատասխան մշտապես զարգանում ենք եւ բարձրացնում աշխատանքի որակը: Այստեղ հաճախորդները ստանում են համալիր բանկային սպասարկում՝ ներառյալ անհատական մոտեցում եւ պրեմիում ծառայություններ «Պրիվիլեգիա» գոտում», - ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի տեղակալ Տարաս Կլադչենկոն։

Մասնաճյուղը սպասարկում է ավելի քան 8 հազար հաճախորդի, այդ թվում` իրավաբանական անձանց: Նրանց հասանելի է բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ՝ հաշվարկադրամարկղային սպասարկում, վարկային եւ խնայողական պրոդուկտներ, վճարային քարտերի ձեւակերպում։ «Պրիվիլեգիա» փաթեթի օգտատերերի համար նախատեսված է առանձնացված սպասարկման գոտի՝ անհատական սպասարկմամբ եւ բարելավված պայմաններով:

Մասնաճյուղի մուտքի մոտ հաճախորդներին հասանելի է 24/7 ռեժիմով ինքնասպասարկման գոտի, իսկ ներսում տեղադրված են վճարային տերմինալներ, որոնց միջոցով հնարավոր է կատարել ավելի քան 300 բանկային գործառնություն՝ առանց պլաստիկ քարտի կիրառման:

«Աշտարակ» մասնաճյուղը գործում է ք․ Աշտարակ՝ Վարդգես Պետրոսյան 18 հասցեում: Այն աշխատում է աշխատանքային օրերին 09:30‑17:00, իսկ շաբաթ օրերին՝ 10:00‑14:00:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 1442

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW