Ֆասթ Բանկը 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել տարբեր նախագծերի

17.02.2026 | 12:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ֆասթ Բանկ #ԿՍՊ
Ֆասթ Բանկն ամփոփել է 2025 թվականի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) շրջանակում իրականացրած նախագծերը։ 

Անցյալ տարվա ընթացքում Ֆասթ Բանկը 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել բազմաթիվ նախաձեռնությունների, այդ թվում՝ առողջապահական, գիտական, մշակութային, կրթական, երիտասարդական եւ համայնքային զարգացման կարեւոր ծրագրերի։

Ֆասթ Բանկը 2025-ի ընթացքում մեծ ներդրումներ է կատարել արվեստի եւ մշակույթի ոլորտում, հովանավորել է «Արթուր Գրիգորյան. սիմֆոնիկ մեղեդիներ» համերգը, «Հուսո առագաստ» հեղինակային երգի միջազգային փառատոնի նախընտրական ու եզրափակիչ փուլերն ու նրանց բարեգործական համերգները, միջոցներ են տրամադրվել նաեւ ժամանակակից արվեստի եւ երիտասարդական ստեղծարարական նախագծերի:

Նշանակալի էր Ֆասթ Բանկի աջակցությունը Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտին՝ Մատենադարանին․ ազգային մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված իր հանձնառության շրջանակում բանկը 50 միլիոն դրամի աջակցություն է տրամադրել Մատենադարանին։ Բանկի աջակցությամբ Մատենադարանի նոր տարածքը կունենա առանձին ելք, կվերանորոգվեն դարպասներն ու մուտքի դռները։ Աշակերտական խմբերի համար կստեղծվի առանձին մուտք՝ համապատասխան բոլոր ժամանակակից պայմաններին, իսկ նկուղային հարկում կառուցվում է սրճարանային տարածք եւ հուշանվերների խանութ։ 

Առանձնահատուկ ուշադրություն է ցուցաբերվել կրթական ու գիտական ոլորտի նախագծերին․ Բանկը ֆինանսավորել է «Գաղտնագրություն, վիճակագրություն եւ մեքենայական ուսուցում» ամառային դպրոցը, «Փոխակերպվող տնտեսություն» միջազգային գիտաժողովը, Yerevan Dialogue 2025 միջազգային համաժողովը, ինչպես նաեւ Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովը։ Այս նախաձեռնությունները նպաստել են երիտասարդական ներուժի ու գիտելիքի զարգացմանը եւ միջազգային գիտակրթական կապերի ամրապնդմանը։

Ֆասթ Բանկի հովանավորությամբ մայրաքաղաքի սրտում՝ Ազատության հրապարակում, իրականացվել է միջազգային մակարդակի սպորտային միջոցառում՝ Les Mills Experience Yerevan-ը։ Բացօթյա մարզումներն ուղեկցվել են երաժշտությամբ եւ առողջ կենսակերպը խրախուսող ակտիվություններով։

Առողջապահական եւ մասնագիտական համայնքին վերաբերող ծրագրերից առանձնացել է Բժշկական ասոցիացիաների եվրոպական ֆորումի 39-րդ նստաշրջանի հովանավորությունը, ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել «Եղջերաթաղանթի եւ արտաքին աչքի հիվանդությունների» բժշկական ատլասի հրատարակության համար։ 

Ֆասթ Բանկն ուշադրության կենտրոնում է պահել նաեւ մշակութային ժառանգության պահպանման եւ ենթակառուցվածքների բարելավման խնդիրները․ Բանկի աջակցությամբ շարունակվել են վերանորոգվել մշակութային վայրերի, հատկապես թատրոնների ենթակառուցվածքները։

Ֆասթ Բանկը շարունակել է աջակցել նաեւ «Մաքուր հայրենիք» նախաձեռնությանը, որն արդեն 3-րդ տարին է համախմբում է հայտնիներին եւ հասարակությանը մաքուր հայրենիքի գաղափարի շուրջ: 

Բանկը շարունակել է ուշադրության կենտրոնում պահել նաեւ հասարակական եւ համայնքային ծրագրերը: Հիշարժան էր տարեվերջին՝ դեկտեմբերի 31-ի գիշերը, Հանրապետության հրապարակում անցկացված յուրահատուկ դրոն շոուն, որը Ֆասթ Բանկի աջակցությամբ վերածվել է ֆանտաստիկ տեսարանային ներկայացման՝ միավորելով հազարավոր քաղաքացիների։
 
«Ֆասթ Բանկի 2025 թվականը գործունեության բազմաշերտ, ընդգրկուն եւ մարդկանց իրական կարիքներին արձագանքող տարի էր։ Բանկը հավատարիմ է մնացել իր առաքելությանը՝ տարեցտարի ընդլայնելով բարեգործական ծրագրերի ծավալը»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 գրաֆիկով ներկայացված է Երեւանում եւ Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։

Դիտում՝ 522

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW