Հայէկոնոմբանկն առաջարկում է առեւտրային եւ գյուղատնտեսական լիզինգ՝ հնարավորություն ընձեռելով իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին եւ ֆիզիկական անձանց զարգացնել, ավտոմատացնել եւ մասշտաբավորել իրենց բիզնեսը: Առեւտրային լիզինգի շրջանակում իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին առաջարկվում է 9.50%-ից մինչեւ 14.75% տարեկան անվանական տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույքը՝ 9.71%-ից մինչեւ 18.05%) դրամային ֆինանսավորում լիզինգի առարկայի արժեքի նվազագույնը 10% կանխավճարով՝ 12-60 ամիս ժամկետով: Գյուղատնտեսական լիզինգն իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին եւ ֆիզիկական անձանց տրամադրվում է նույն տոկոսադրույքով, լիզինգի առարկայի արժեքի նվազագույնը 20% կանխավճարով՝12-84 ամիս ժամկետով:Ինչպես առեւտրային, այնպես էլ գյուղատնտեսական լիզինգի դեպքում ֆինանսավորման սահմանաչափը 3-250 մլն դրամ է: «Այսօր լիզինգը մեծ պահանջարկ ունեցող ֆինանսական գործիք է, որի նկատմամբ հետաքրքրությունն օրեցօր աճում է: Լիզինգը թույլ է տալիս խուսափել մի շարք ռիսկերից՝ իրականացնելով նպատակային ֆինանսավորում: Հաճախորդների համար գրեթե վերանում է պարտադիր գրավի պայմանը, ինչը հաճախ խոչընդոտում է միջոցների ներգրավմանը: Հայէկոնոմբանկն աշխատում է նաեւ լիզինգի պետական աջակցության բոլոր ծրագրերի շրջանակում՝ ըստ պետության կողմից սահմանված սուբսիդավորման տոկոսադրույքների: Տարեկան անվանական տոկոսադրույքի սուբսիդավորման չափը գյուղատնտեսական լիզնիգի դեպքում մինչեւ 14% է, իսկ առեւտրային լիզինգի դեպքում՝ 8%, ժամկետը՝ 12-84 ամիս: Լիզինգն արդյունավետ լուծում է բոլոր նրանց համար, ովքեր ձգտում են արդիականացնել իրենց բիզնեսը, բայց խուսափում են ավանդական վարկավորումից եւ դժվարանում են միայնակ անցնել տեխնիկայի կամ սարքավորումների ձեռքբերման բարդ ուղին»,- ասվում է բանկի հաղորդագրությունում: Հայէկոնոմբանկը պատրաստ է նպաստել տնտեսվարողների բիզնեսի կայուն աճին՝ առաջարկելով ֆինանսավորում լիզինգի տեսքով։AEB-Լիզինգի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 1303