Աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային կնքման պարտադիր նորմը հետաձգվել է 1 տարով

13.02.2026 | 17:38 Գլխավոր էջ / Նորություններ /
#Աշխատանքային պայմանագիր #էլեկտրոնային ստորագրություն
Ազգային ժողովն այսօր ամբողջությամբ ընդունել է «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Փոփոխությունների նպատակն է ապահովել էլեկտրոնային թվային ստորագրության խնդիր ունեցող անձանց աշխատանքային հարաբերությունների անխափան ընթացքը՝ հաշվի առնելով, որ դեռեւս ոչ բոլորն ունեն նույնականացման քարտեր:

Ըստ այդմ՝

•    աշխատանքային պայմանագրերի կնքումը, փոփոխումը եւ լուծումը բացառապես թվային համակարգով իրականացնելու պահանջը տեղափոխվել է 2027 թ. հուլիսի 1 (մինչ փոփոխությունը պահանջը նախատեսված էր 2026 թ․ հունվարի 1-ով),
•    մինչեւ 2027 թ. հուլիսի 1-ը թվային համակարգով պայմանագրերի կնքումը կրելու է կամավոր բնույթ, իսկ համակարգով կնքված պայմանագրերը, համաձայնագրերն ու ընդունված հրամաններն ունենալու են իրավական ուժ։

Սահմանվել է նաեւ անցումային կարգավորում, որով ժամկետի երկարաձգման փոփոխությունները տարածվելու են նաեւ 2026 թ․ հունվարի 1-ից հետո ծագած աշխատանքային հարաբերությունների վրա,

•    գործող աշխատանքային պայմանագրերը մինչեւ 2026 թ․ դեկտեմբերի 31-ը պարտադիր թվային համակարգ մուտքագրած լինելու ժամկետը եւս երկարաձգվել է մինչեւ 2028 թ. հունիսի 30-ը,
•    ՀՀ-ից դուրս գտնվող անձի հետ (աշխատանքը կատարվելու է ՀՀ-ից դուրս այլ վայրում) աշխատանքային հարաբերությունների ծագումը, փոփոխումը եւ դադարումը թվային համակարգի միջոցով չի իրականացվելու,
•    ՀՀ-ում գտնվող օտարերկրացիների, փախստականների, ապաստան հայցողների համար նախատեսվել են առանձին կարգավորումներ, համաձայն որոնց՝ 2027 թ. հուլիսի 1-ից հետո եւս աշխատանքային պայմանագրերը կնքվելու են թղթային եղանակով՝ պայմանով, որ ՀՀ-ում օրինական բնակությունը հաստատող փաստաթուղթ ստանալուց հետո 3-ամսյա ժամկետում կնքված պայմանագրերը օրենսդրությամբ սահմանված կարգով մուտքագրվեն թվային համակարգ։
Դիտում՝ 345

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW