Յունիբանկը միացել է Հայ-բրիտանական գործարարության պալատին (ABBC)՝ որպես A-մակարդակի անդամ, ինչը բանկի համար կարեւոր քայլ է միջազգային համագործակցության ամրապնդման եւ համաշխարհային գործարար համայնքի հետ ակտիվ փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ։ABBC-ին անդամակցելով՝ Յունիբանկը վերահաստատում է իր հանձնառությունը՝ աջակցելու միջազգային բիզնեսի զարգացմանը, խրախուսելու օտարերկրյա ներդրումները, նպաստելու բարենպաստ եւ թափանցիկ գործարար միջավայրի ձեւավորմանը:«Մենք ուրախ ենք միանալ Հայ-բրիտանական գործարարության պալատին։ Այս անդամակցությունը Յունիբանկին հնարավորություն է տալիս ամրապնդել համագործակցությունը բրիտական ընկերությունների հետ եւ մասնակցել համատեղ նախաձեռնությունների իրականացմանը՝ նորարարություններին, ներդրումներին եւ տնտեսական աճին նպաստելու նպատակով», – ասել է Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը։«Ուրախ ենք ողջունել Յունիբանկին որպես Հայ-բրիտանական գործարար պալատի A-մակարդակի անդամ։ Բանկի բարձր հեղինակությունն ու Հայաստանի ֆինանսական ոլորտում երկարամյա ներդրումը կարեւոր փորձ եւ արժեք են բերում մեր համայնքին։ Վստահ ենք, որ մեր համագործակցությունը կնպաստի գործարար երկխոսության խորացմանը եւ Մեծ Բրիտանիայի ու Հայաստանի միջեւ տնտեսական կապերի ամրապնդմանը», – նշել է ABBC-ի գործադիր տնօրեն Լուսինե Աչոյանը: Հայ-բրիտանական գործարարության պալատի առաքելությունն է զարգացնել եւ ընդլայնել Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ առեւտրային եւ ներդրումային կապերը, այդ թվում՝ B2B հարաբերությունները, շուկա մուտք գործելու ռազմավարությունները, ներդրումային ծրագրերը, ներմուծման եւ արտահանման ընթացակարգերը: Tweet Դիտում՝ 881