Evocabank-ը միացել է Ամերիկայի առեւտրի պալատը Հայաստանում ՀԿ-ին (ԱԱՊՀ)՝ ընդլայնելով միջազգային համագործակցության հարթակները։Ինչպես նշել են բանկում, AmCham Armenia-ն, հանդիսանալով երկրի առաջատար բիզնես ասոցիացիան, 25 տարի շարունակ համախմբում է տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող առաջատար ընկերությունների։ Իր հիմնադրման օրվանից ի վեր (2000թ.)` AmCham Armenia-ին անդամակցում են ավելի քան 170 անդամ ընկերություններ։ Նպաստելով բիզնես եւ ներդրումային միջավայրի զարգացմանը, ինչպես նաեւ ամերիկյան եւ հայկական գործարար համայնքների միջեւ կապերի ամրապնդմանը՝ AmCham Armenia-ն կապում է պետական եւ մասնավոր օղակները՝ ներկայացնելով իր անդամների շահերը եւ խթանելով ավելի արդյունավետ բիզնես միջավայրի ստեղծումը Հայաստանում։«AmCham Armenia-ի հետ համագործակցության շրջանակում մենք հույս ունենք ստեղծել հնարավորություններ, որոնք կնպաստեն Հայաստանի բիզնես էկոհամակարգի զարգացմանը եւ կաջակցեն նորարար ընկերությունների աճին։ Evocabank-ում մենք հավատում ենք համագործակցության ուժին եւ պլանավորում ենք մեր ներդրումն ունենալ՝ խթանելով ֆինանսական հաստատությունների եւ բիզնեսների միջեւ ավելի խորքային գործընկերությունը»,- իր խոսքում նշել է Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը։ «AmCham Armenia-ին անդամակցությունը կստեղծի նոր հնարավորություններ Evocabank-ի համար՝ խթանելով միջազգային փորձի փոխանակումը, բիզնես կապերի ընդլայնումը, տեղական ու միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցությունը եւ Հայաստանում մրցունակ ու ժամանակակից ֆինանսական միջավայրի ձեւավորումը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Tweet Դիտում՝ 287