Կառավարությունն այսօր ընդունել է որոշում, ըստ որի 2026-ի համար գյուղատնտեսության ոլորտում կներդրվի ապահովագրական համակարգի փորձնական ծրագիր:Հաշվի առնելով, որ 2025 թ. գյուղատնտեսական տարվա համար նախկին 50-60%-ի փոխարեն իրականացվել է ապահովագրավճարի 70-80%-ի սուբսիդավորում, սակայն պրոդուկտների վաճառքի վրա դա էականորեն չի անդրադարձել, առաջարկվել է 2026 թ. գյուղատնտեսական տարվա համար ապահովագրավճարի սուբսիդավորումն ամբողջությամբ իրականացնել կառավարության միջոցների հաշվին եւ գյուղատնտեսությունում տնտեսավարողներին տրամադրել ապահովագրության պայմանագրով նախատեսված ապահովագրավճարի 40-60%-ի չափով սուբսիդավորում (ծիրան՝ 40%, այլ մշակաբույսեր՝ 60%)։ Պետությունը կաջակցի ոչ միայն տնտեսավարողների ապահովագրավճարների սուբսիդավորման հարցում, այլեւ՝ ապահովագրական ընկերություններին՝ փոխհատուցելով ապահովագրական հատուցումների այն մասը, որը գերազանցում է հավաքագրված (հաշվեգրված) ապահովագրավճարի 80%-ը: Tweet Դիտում՝ 568