Ամփոփվել է ԱրարատԲանկի եւ Mastercard-ի հետ համատեղ «Ուղղությունն ընտրում ես դու» ակցիան, որի շրջանակում Mastercard World Travel քարտապանները 2025թ․ նոյեմբերի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը, իրականացնելով առնվազն 10 անկանխիկ գործարք, հնարավորություն ունեին մասնակցել, հաղթել եւ ընտրել իրենց նախընտրած ճամփորդական ուղղությունը։ ԱրարատԲանկից հայտնել են, որ ակցիայի շրջանակում Mastercard World Travel քարտով յուրաքանչյուր 10 անկանխիկ գործարքի համար քարտապանները ստացել են ակցիայի մասնակցության 1 կտրոն եւ երկու հոգու համար նախատեսված 5 ուղեւորության փաթեթներից մեկը շահելու հնարավորություն։Ակցիան ամփոփվել է ԱրարատԲանկի ֆեյսբուքյան եւ ինստագրամյան էջերում՝ 2026թ․ հունվարի 15-ին ուղիղ հեռարձակմամբ։ Հեռարձակման նախօրեին ակցիայի մասնակիցները SMS-հաղորդագրության միջոցով ստացել են իրենց մասնակցության համարն ու կուտակած կտրոնների թիվը։ Ակցիայի հաղթողներն ընտրվել են պատահականության սկզբունքով` ուղիղ հեռարձակման ընթացքում։ «Mastercard-ի եւ ԱրարատԲանկի համագործակցությունը միտված է քարտապանների համար ավելի մեծ արժեք ստեղծելուն՝ միավորելով հարմարավետ վճարումները, պրեմիում արտոնությունները եւ հիշվող փորձառությունները։ «Ուղղությունն ընտրում ես դու» արշավը դրա վառ օրինակն է, երբ պարզապես ամենօրյա գնումները կարող են վերածվել ճամփորդության՝ քարտապանի նախընտրած ուղղությամբ։ ԱրարատԲանկի Mastercard World քարտապանները հնարավորություն ունեն օգտվել մի շարք պրեմիում առաջարկներից՝ հյուրերի հետ միասին մուտք գործել օդանավակայանների բիզնես սրահներ, առանց հերթերի անցնել անվտանգության ստուգման գոտիները, օգտվել անվճար ռոումինգից եւ այլ առավելություններից, որոնք ճանապարհորդությունը դարձնում են ավելի հարմարավետ եւ լիարժեք»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:«Այս նախաձեռնությունը եւս մեկ անգամ ընդգծում է Mastercard-ի եւ ԱրարատԲանկի ընդհանուր նպատակը՝ զարգացնել անկանխիկ վճարումները եւ առաջարկել լուծումներ, որոնք համադրում են անվտանգությունը, հարմարավետությունը եւ դրական էմոցիաները՝ քարտապանների առօրյայում եւ ճանապարհորդությունների ընթացքում։ Մենք շարունակելու ենք իրականացնել նման նախաձեռնություններ՝ նպատակ ունենալով ԱրարատԲանկի Mastercard քարտապանների համար ստեղծել առավել արժեքավոր, ժամանակակից եւ ոգեշնչող փորձառություններ»,- ասել է Mastercard-ի հայաստանյան ներկայացուցիչ Արսենյա Էլչյանը։ ԱրարատԲանկի Մարքեթինգի բաժնի պետի պաշտոնակատար Գարեգին Գալուստովի խոսքով՝ սա ԱրարատԲանկի եւ Mastercard-ի հերթական հաջողված արշավն էր։ Ակցիան միտված էր ԱրարատԲանկի Mastercard World Travel քարտապանների համար նախատոնական շրջանի քարտային գործարքները դարձնելու ավելի հաճելի, իսկ քարտապանների ակտիվ մասնակցությունն այս ակցիային կրկին փաստեց ԱրարատԲանկի իրականացվող արշավների նկատմամբ հաճախորդների բարձր հետաքրքրության մասին։ «Mastercard-ի հետ համատեղ իրականացված այս ակցիան առավել տարբերվող էր․ ԱրարատԲանկի World Travel քարտապանները թե՛ ճամփորդական փաթեթ շահելու, թե՛ իրենց ցանկալի ճամփորդական ուղղությունն ինքնուրույն ընտրելու հնարավորություն էին ստացել»,- նշել է ԱրարատԲանկի Մարքեթինգի բաժնի պետի պաշտոնակատար Գարեգին Գալուստովը։Բանկից հիշեցնում են, որ Mastercard Word Travel քարտ կարող եք պատվիրել նաեւ առցանց՝ հետեւյալ հղումով կամ անմիջապես ԱրարատՄոբայլ հավելվածում։ Բանկի հատուկ առաջարկներին ծանոթացեք պաշտոնական կայքում, մասնաճյուղերում կամ զանգահարեք +374 10 59 23 23:ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։ Tweet Դիտում՝ 1310