Ռուսաստանը Հայաստանին կհատկացնի $500 մլն

05.02.2009 | 09:57 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ռուսաստանը Հայաստանին կտրամադրի $500 մլն-ի չափով կայունացնող վարկ` համաշխարհային ճգնաժամի հետեւանքները հաղթահարելու նպատակով, հայտարարել է ՌԴ ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, վկայակոչելով РИА Новости-ն, Ալեքսեյ Կուդրինն այդ մասին ասել է փետրվարի 4-ին Լոնդոնում` հանդես գալով բրիտանական գործարար շրջանակների ներկայացուցիչների առջեւ:

Հունվարի 22-ին ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը հաստատել էր, որ Հայաստանը բանակցում է Ռուսաստանի հետ կայունացնող վարկի ստացման ուղղությամբ: Տիգրան Դավթյանի խոսքերով, ստացված միջոցները հիմնականում ուղղվելու են փոքր եւ միջին բիզնեսի վարկավորմանը:

Դիտում՝ 13255

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW