ԱրմՍվիսԲանկը միացել է ArcaQR վճարային համակարգին

15.01.2026 | 15:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱրմՍվիսԲանկ #ArcaQR
ԱրմՍվիսԲանկը միացել է Arca ազգային վճարային համակարգի նորարարական լուծմանը՝ ArcaQR-ին՝ իր հաճախորդներին առաջարկելով արագ, հարմար եւ անվտանգ QR վճարումների հնարավորություն։

Այսուհետ ԱրմՍվիսԲանկի հաճախորդները ArmSwissMobile հավելվածի միջոցով կարող են սքանավորել ArcaQR կոդը եւ իրականացնել վճարումներ ընդամենը մի քանի վայրկյանում՝ ArcaQR համակարգին միացած բոլոր POS տերմինալներում։

Ինչպես նշել են բանկում, ArcaQR համակարգի ներդրումը նպատակ ունի խթանել անկանխիկ վճարումների մշակույթը Հայաստանում՝ ապահովելով ժամանակակից, հարմարավետ եւ անվտանգ վճարային լուծումներ թե՛ ֆիզիկական անձանց, թե՛ բիզնեսների համար։

QR վճարումներ իրականացնելու համար անհրաժեշտ է․

•    ArmSwissMobile հավելվածով սքանավորել վճարման QR կոդը,
•    ընտրել ելքագրվող հաշիվը (ՀՀ դրամով),
•    հաստատել գործարքը PIN կոդով կամ կենսաչափական տվյալներով (Face ID / Touch ID)։

Վճարումներն իրականացվում են անմիջապես բանկային հաշվից՝ ապահովելով ֆինանսական հստակ վերահսկողություն եւ ծախսերի թափանցիկ կառավարում։ Գործընթացը տեւում է ընդամենը մի քանի վայրկյան եւ չի պահանջում քարտի կամ կանխիկի օգտագործում։

Յուրաքանչյուր գործարք իրականացվում է հավելվածի պաշտպանված միջավայրով, իսկ դինամիկ QR կոդերը նվազեցնում են կեղծման ռիսկը։

Հայաստանի տարբեր քաղաքներում գործող բազմաթիվ առեւտրային կետեր արդեն հնարավորություն են տալիս օգտվել QR վճարումների լուծումներից։

ArmSwissMobile հավելվածը կարող եք ներբեռնել AppStore-ից եւ Google Play-ից։
Դիտում՝ 247
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW