«ՋիՓի Մենեջմենթ Ըդվայզերի»-ն ու էստոնական SECNORA-ն կհամագործակցեն կիբեռանվտանգության ոլորտում

14.01.2026 | 12:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՋիՓի Մենեջմենթ Ըդվայզերի #SECNORA #կիբեռանվտանգություն
Հայաստանյան «ՋիՓի Մենեջմենթ Ըդվայզերի» խորհրդատվական ընկերությունը եւ էստոնական SECNORA կիբեռանվտանգության ընկերությունը կնքել են բացառիկ համագործակցության համաձայնագիր՝ Հայաստանում կիբեռանվտանգության ծառայությունների մատուցման եւ զարգացման նպատակով։

SECNORA-ն միջազգային փորձ ունեցող կիբեռանվտանգության առաջատար կազմակերպություն է, որը գործունեություն է իրականացնում մի շարք երկրներում, ներառյալ՝ Էստոնիան, Պորտուգալիան, ԱՄՆ-ն, Ավստրալիան եւ Լեհաստանը։ SECNORA-ն հանդիսանում է CREST-ի կողմից հավատարմագրված կազմակերպություն, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել ներթափանցման թեստավորում (penetration testing)՝ միջազգային լավագույն փորձի, չափանիշների եւ մեթոդաբանությունների հիման վրա, ինչպես նաեւ Հայաստանի Կենտրոնական բանկի թիվ 173-Ն որոշման համաձայն։


Սույն համագործակցությունը նպատակ ունի Հայաստան բերել միջազգային փորձն ու ժամանակակից գործիքակազմը՝ համադրելով այն տեղական փորձի ու ներգրավվածության հետ։ 

Արդյունքում հայաստանյան ընկերությունները հնարավորություն կստանան «նոր հայացքով» գնահատել իրենց գործող տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքները, բացահայտել առկա խոցելիությունները, նվազեցնել կիբեռ ռիսկերը եւ բարձրացնել կիբեռակայունության ընդհանուր մակարդակը։

Համագործակցության շրջանակում մատուցվող ծառայությունները ներառում են՝

•    Penetration Testing (Internal, External, Web, Mobile, API, Red Teaming)
•    Attack Surface Monitoring (External, Internal, Dark Web)
•    Incident Response & Digital Forensics
•    SOC as a Service & SIEM
•    Managed Detection & Response (MDR)
•    Cloud Security & Architecture Reviews
•    Governance, Risk & Compliance (ISO, SOC 2, PCI DSS, NIS2)
•    Secure SDLC, SAST/DAST, 
•    Threat Modeling

Մատուցվող ծառայությունների ամբողջական նկարագրության եւ համագործակցության մանրամասների վերաբերյալ կարող եք ծանոթանալ այս հղումով։
Դիտում՝ 789
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW