Դեկտեմբերի 20-ից մինչեւ հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում Ֆասթ Բանկի Visa ԱկնՔարտ ձեռք բերող քարտապաններին պատահականության սկզբունքով նվերներ կհանձնվեն: Բանկից հայտնում են, որ նվերների ցանկում կլինեն հինգ iPhone 17 Pro (256GB), երեք Apple Watch (Series 11), երեք AirPods Pro 3, երկու Dyson վարսահարդարման սարք (HS08), մեկ PlayStation PS5 Slim եւ մեկ AirPods 4։ Ֆասթ Բանկը ներկայացնում է Visa վճարահաշվարկային համակարգի քարտերի լայն տեսականի՝ Visa Digital, Visa Classic, Visa Gold, Visa Infinite, Visa Infinite Metal։ ԱկնՔարտերից որեւէ մեկը ձեռք բերելուց հետո անհրաժեշտ է այն ակտիվացնել եւ սպասել արշավի ավարտին՝ հունվարի 31-ին, որից հետո բանկը 15-օրյա ժամկետում քարտապանների էլեկտրոնային հասցեներին կուղարկի պրոմոկոդ։ 15 հաջողակները, որոնք ձեռք կբերեն նվերներից որեւէ մեկը, կորոշվեն փետրվարի 27-ին ժամը 15:00-ին Ֆասթ Բանկի Youtube-յան պաշտոնական էջի ուղիղ եթերում։ Հաղթողները կընտրվեն պատահականության սկզբունքով։ Յուրաքանչյուր քարտապան կարող է ձեռք բերել միայն մեկ նվեր։ Արդյունքները կամփոփվեն եւ կհրապարակվեն նաեւ Ֆասթ Բանկի պաշտոնական սոցիալական հարթակներում (LI, FB, Insta)։ Մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել հետեւյալ հղումով։Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երեւանում եւ Հայաստանի բոլոր մարզերում։Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ Tweet Դիտում՝ 675