Ֆասթ Բանկի Arca վճարահաշվարկային համակարգի քարտը նոր՝ հայկական առանձնահատուկ տարրերով եւ բանկի խորհրդանիշով՝ Ակնով, դիզայն ունի։ Ներկայացված ինքնաոճ դիզայնից զատ, այսուհետ Arca Classic ԱկնՔարտով անկանխիկ եղանակով վճարումներից քարտապանները կստանան 2% գումարի հետվերադարձ (cashback):Բանկից հայտնել են, որ Arca Classic ԱկնՔարտով անկանխիկ եղանակով մեկ գործարքի համար վճարվող հետվճարը չի կարող գերազանցել 6 հազար ՀՀ դրամը, իսկ յուրաքանչյուր հաշվետու ամսվա համար՝ 60 հազար ՀՀ դրամը:Քարտապաններին վճարվող հետվճարը տրամադրվում է 1,000 ՀՀ դրամը գերազանցող գործարքների դիմաց:Բանկից հիշեցնում են, որ Ֆասթ Բանկի բոլոր հաշիվները, այդ թվում Arca Classic ԱկնՔարտը, խնայողական են՝ դրական մնացորդի նկատմամբ տարեկան 5% տոկոսադրույք (տարեկան տոկոսային եկամտաբերությունը` մինչեւ 5․12%)։ Arca վճարահաշվարկային համակարգի քարտերը գործում են Հայաստանի տարածքում եւ տվյալ ԱկնՔարտերով կատարած գործարքները ձեւավորում են փոխշահավետ համագործակցություն․ քարտապաններն ստանում են քեշբեք, իսկ երկրում ավելացող անկանխիկ շրջանառությունը նպաստում է ազգային տնտեսության կայուն զարգացմանն ու ամրապնդմանը։Ֆասթ Բանկի Arca Classic ԱկնՔարտ ձեռք բերելու համար անհրաժեշտ է ներբեռնել Բանկի մոբայլ հավելվածը, ներկայացված ցանկից ընտրել Arca Classic ԱկնՔարտն ու պատվիրել այն։ Պատրաստի քարտն անվճար առաքվելու է ՀՀ տարածքում ցանկացած հասցեով։ Ֆասթ Բանկի մոբայլ հավելվածով մինչեւ հունվարի 31-ն Arca Classic ԱկնՔարտ պատվիրելու դեպքում տարեկան սպասարկումն անվճար է։Նշվում է, որ տեղեկատվության, կապի եւ կոմունալ վճարումների, ՀՀ պետական բյուջե փոխանցվող վճարումների, բարձր ռիսկային վաճառակետերում կատարված վճարումների, ֆինանսական հաստատությունների կողմից առաջարկվող ծառայությունների դիմաց գանձվող վճարումների, Arca նվեր եւ մեկանգամյա օգտագործման համար նախատեսված քարտերով կատարված վճարումների, ստացված հետվերադարձի, փոխհատուցման եւ հետգանձումների դեպքում գումարի հետվերադարձ չի լինելու:Անկանխիկ վճարումներից 2% քեշբեքի հնարավորությունը գործելու է հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ն իրականացված գործարքների համար։Ֆասթ Բանկը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երեւանում եւ Հայաստանի բոլոր մարզերում։Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ Tweet Դիտում՝ 750