«Արմենիան Լիզինգ Քամփանի» ՈՒՎԿ ՓԲ ընկերությունը («Արմլիզինգ») հայտարարում է Global Gender-Smart Fund (GGSF) միջազգային ազդեցիկ ներդրումային ֆոնդի հետ նոր համագործակցության մեկնարկի մասին, որը ներկայացված է Triple Jump կազմակերպության կողմից եւ նպատակ ունի միջազգային gender-smart ֆինանսավորման մոտեցումները ընդլայնել Հայաստանի բիզնես միջավայրում։Ինչպես նշել են «Արմլիզինգ» ընկերությունում, GGSF-ը միջազգային ազդեցիկ ներդրումային ֆոնդ է, որի հիմնական առաքելությունն է նվազեցնել կանանց ձեռներեցության ֆինանսավորման բացը զարգացող շուկաներում՝ ֆինանսական հաստատությունների միջոցով տրամադրելով նպատակային վարկային միջոցներ եւ խորհրդատվական աջակցություն։GGSF-ի հետ համագործակցության շրջանակում «Արմլիզինգ»-ն ընդլայնում է իր ֆինանսական գործիքակազմը՝ կիրառելով gender-smart ֆինանսավորման սկզբունքները, որոնք կենտրոնանում են ոչ միայն տնտեսական արդյունավետության, այլեւ երկարաժամկետ սոցիալական ազդեցության ստեղծման վրա։Այս համագործակցությունը նպատակ ունի՝• խթանել կանանց մասնակցությունն ու առաջնորդությունը բիզնեսում,• նպաստել կայուն եւ պատասխանատու աճին,• զարգացնել երկարաժամկետ ազդեցությանը միտված ֆինանսավորման լուծումները։Նախաձեռնությունը հանդիսանում է «Արմլիզինգ»-ի շարունակական ռազմավարության ընդլայնում եւ նպատակ ունի խորացնել ժամանակակից, ներառական եւ երկարաժամկետ կայուն ֆինանսավորման մոդելների կիրառումը տեղական բիզնեսների զարգացման գործընթացում՝ որդեգրելով միջազգային առաջատար փորձը։Համագործակցության շրջանակում «Արմլիզինգ»-ը կներգրավի gender-smart սկզբունքները իր լիզինգային ֆինանսավորման պրոդուկտներում՝ հնարավորություն տալով կանանց կողմից ղեկավարվող բիզնեսներին օգտվել ֆինանսական լուծումներից եւ աջակցությունից՝ միջազգային լավագույն փորձին համահունչ։ «Արմլիզինգ»-ը հետեւողականորեն ընդլայնում է ֆինանսավորման հասանելիությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով միկրո, փոքր եւ միջին ձեռնարկություններին, ինչպես նաեւ մարզային եւ սոցիալապես կարեւոր բիզնեսներին։«GGSF-ի հետ այս համագործակցությունը կարեւոր քայլ է Հայաստանում կանանց ձեռնարկատիրության աջակցության ամրապնդման ուղղությամբ։ Gender-smart ֆինանսավորման սկզբունքների ինտեգրման միջոցով մենք նպատակ ունենք ոչ միայն ընդլայնել ֆինանսավորման հասանելիությունը, այլեւ նպաստել կայուն եւ պատասխանատու տնտեսական զարգացմանը»,- նշել է «Արմլիզինգ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արսեն Բազիկյանը։«Արմենիան Լիզինգ Քոմփանի» ՈՒՎԿ ՓԲ ընկերության մասին«Արմենիան Լիզինգ Քոմփանի» ՈՒՎԿ ՓԲ ընկերությունը («Արմլիզինգ») Հայաստանի լիզինգային շուկայի առաջատար ընկերություններից է, որը բիզնեսներին տրամադրում է արագ, ճկուն եւ նորարարական ֆինանսավորման լուծումներ տարբեր ոլորտներում։ Ընկերությունը կարեւոր դեր ունի տեխնոլոգիական զարգացման, բիզնեսի աճի եւ Հայաստանում ներդրումային միջավայրի ակտիվացման գործընթացներում։Global Gender-Smart Fund (GGSF)-ի մասինGlobal Gender-Smart Fund-ը (GGSF) միջազգային ազդեցիկ ներդրումային ֆոնդ է, որի նպատակն է ընդլայնել կանանց ձեռներեցության ֆինանսավորման հասանելիությունը զարգացող եւ ձեւավորվող շուկաներում։ Ֆոնդը ներդրումներ է իրականացնում ֆինանսական հաստատությունների միջոցով եւ խթանում gender-smart մոտեցումների ինտեգրումը՝ համադրելով կապիտալը տեխնիկական եւ խորհրդատվական աջակցության հետ։ GGSF-ը նպաստում է ներառական եւ կայուն տնտեսական աճին՝ միաժամանակ ստեղծելով չափելի սոցիալական ազդեցություն։ Ֆոնդը ներկայացված է Triple Jump կազմակերպության կողմից որպես ազդեցիկ ֆինանսավորման ոլորտում մեծ փորձ ունեցող միջազգային ներդրումային կառավարիչ։ Tweet Դիտում՝ 1148