ԱՐՔԱ համակարգով անկանխիկի հետվճարները կտրամադրվեն 2026-ի փետրվարից

25.12.2025 | 16:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՐՔԱ #հետվճար #անկանխիկ
Կառավարությունը հաստատել է «Արմենիան քարդ» ՓԲԸ-ի կողմից գործարկվող ԱՐՔԱ վճարային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց կողմից կատարված անկանխիկ եղանակով վճարումներից հետվճար տրամադրելու միջոցառումը եւ կարգը: 

Հետվճարները կհաշվարկվեն եւ կվճարվեն 2026 թ. փետրվար ամսվանից սկսած մինչեւ 2027 թ. հունվար ամիսը՝ ներառյալ, նախորդ ամսվա անկանխիկ գործառնությունների ծավալներից ելնելով: 

Նախատեսված է, որ անկանխիկ գործարքի գումարի հետվճարի չափը կազմում է 2%, որը ձեւավորվում է միջոցառման մասնակից գործընկեր «Արմենիան Քարդ» ՓԲԸ հատկացումներից՝ 1% եւ պետության կողմից 1% համամասնությամբ: «Արմենիան Քարդ» ՓԲԸ հատկացումների նկատմամբ ծագող եկամտային հարկը եւս վճարվում է պետական բյուջեի միջոցների հաշվին։
Դիտում՝ 407
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW