Բիբլոս Բանկ Արմենիան տարին ամփոփում է կարեւոր նախաձեռնությամբ

25.12.2025 | 13:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#Բիբլոս Բանկ Արմենիա # երեխաների առողջության հիմնադրամ
Բիբլոս Բանկ Արմենիան ամանորյա նվերների համար նախատեսված գումարն այս տարի նույնպես կհատկացնի կյանքեր փոխող ծրագրերի՝ այս անգամ միջոցները նվիրաբերելով Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին։

Բանկի աշխատակիցների, հաճախորդների ու գործընկերների անունից տրամադրվող գումարը կփոխանցվի առողջական խնդիրներ ունեցող փոքրիկների բուժմանն ուղղված նախագծերին։

«Ամանորյա տոները երազանքների իրականացման խորհուրդ ունեն, եւ այս տարի մենք փորձում ենք օգնել իրականացնել այն երեխաների երազանքները, որոնք ամենաշատն ունեն դրա կարիքը։ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի հետ Բիբլոս Բանկ Արմենիայի համագործակցությունը շարունակվում է երկար տարիներ։ Եթե մեր համեստ ներդրումն օգնի, որ մեր երեխաներն ավելի շուտ հաղթահարեն իրենց առողջական խնդիրները, մենք այս նախաձեռնությունը կհամարենք իսկապես ստացված»,- նշել է բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը։ 

«Մեր երեխաները բազմաթիվ նպատակներ ու նվիրական երազանքներ ունեն։ Եվ այս նախաձեռնությամբ Բիբլոս Բանկ Արմենիան նրանց նվիրում է ամենակարեւորը՝ ժամանակ եւ մեծ ուժ՝ իրենց երազանքների հետեւից գնալու։ Այս նվիրատվության շնորհիվ առողջական ծանր խնդիր ունեցող 10-ից ավելի երեխա կստանա կենսական նշանակության դեղորայք»,- ասել է Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի հիմնադիր տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:

«Նախաձեռնության նպատակն է նաեւ խրախուսել նման քայլերն ու նախագծերը, որպեսզի հնարավորինս շատ երեխաներ հասանելիություն ստանան որակյալ խնամքի եւ բուժման։

Կարեւորելով իմաստավորված ու դրական քայլերը՝ Բիբլոս Բանկ Արմենիան պարբերաբար ներդրումներ է կատարում կրթական, մշակութային եւ երեխաների առողջությանն ուղղված նախագծերում»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:

Բանկի կողմից իրականացված ԿՍՊ ծրագրերի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ այստեղ։

Դիտում՝ 487
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW