Հայէկոնոմբանկը «Հայաստան» համահայկական հիմնադրամի մեկնարկած «Հայրենիք եւ հավերժություն» դրամահավաք-արշավի շրջանակում 50 մլն դրամ է հատկացրել Սյունիքի մարզի Սպանդարյան ջրանցքի վերակառուցման համար: Բանկից հայտնել են, որ ծրագիրը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար: Ներկայում Սպանդարյան ջրանցքը վթարային է` մինչեւ 70% ջրային կորուստով, ինչի հետեւանքով Սառնակունք, Իշխանասար, Ծղուկ, Սպանդարյան, Անգեղակոթ եւ Շաքի բնակավայրերը զրկված են ոռոգման ջրից։Ջրանցքի վերակառուցումից հետո կապահովվի 2,800 հա հողատարածքի արդյունավետ ոռոգում, եւ 730 ընտանիք (4320 բնակիչ) կդառնա անմիջական շահառու:«Ծրագրի ընտրությունը պատահական չէ. հայրենիքի ռազմավարական զարգացումն ու ամրապնդումը մշտապես եղել է Սուքիասյանների ընտանիքի ուշադրության կենտրոնում: Ջրանցքի վերակառուցումը խթանելու է Սյունիքի մարզի հզորացումն ու տարածաշրջանային դիմակայունությունը»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:2024 թվականին Հայէկոնոմբանկը 20 մլն դրամ էր հատկացրել հիմնադրամին՝ աջակցելով իրականացվող նախաձեռնությունների երկարաժամկետ կայունությանը: Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 1421