ԱրմՍվիսԲանկն արժանացել է Visa Corporate Payments Innovation մրցանակին

22.12.2025 | 16:39 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱրմՍվիսԲանկ #Visa
Visa-ի տարեվերջյան մրցանակաբաշխության շրջանակում ԱրմՍվիսԲանկն արժանացել է Visa Corporate Payments Innovation միջազգային մրցանակին կորպորատիվ վճարումների ոլորտում նորարարական լուծումների ներդրման եւ զարգացման համար։

ԱրմՍվիսԲանկից հատնել են, որ մրցանակը շնորհվել է Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի կողմից՝ գնահատելով բանկի ներդրած «արդյունավետ եւ ժամանակակից մոտեցումները, կորպորատիվ վճարային լուծումների մշակման եւ հաճախորդների փորձառության բարելավման ուղղությամբ»։

«Այս ճանաչումը եւս մեկ անգամ ընդգծում է բանկի հանձնառությունը՝ զարգացնելու նորարարական, անվտանգ եւ մրցունակ ֆինանսական լուծումներ՝ միջազգային լավագույն փորձին համապատասխան»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:

ԱրմՍվիսԲանկն առաջին բանկն է Հայաստանում, որը իր բիզնես հաճախորդներին առաջարկում է Visa B2B Connect առաջադեմ ծառայությունը։ Այս հարթակը նախատեսված է ընկերությունների միջեւ միջազգային B2B փոխանցումների համար եւ հնարավորություն է տալիս ԱրմՍվիսԲանկի բիզնես հաճախորդներին կատարել արագ, անվտանգ եւ արդյունավետ փոխանցումներ՝ համագործակցելով շուրջ 118 երկրների անդամ բանկերի եւ ֆինանսական կազմակերպությունների հետ։

Բանկը շնորհակալություն է հայտնում Visa միջազգային վճարահաշվարկային համակարգին արդյունավետ համագործակցության, վստահության եւ բարձր գնահատականի համար։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 914
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW