Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի տարեվերջյան միջոցառման շրջանակում կայացած մրցանակաբաշխության ժամանակ Կոնվերս Բանկն արժանացել է Visa Intelligence Award-ի: Մրցանակը շնորհվել է Converse Mobile հավելվածում հաճախորդի լավագույն փորձառության կառուցման, զարգացման աշխատանքներում Visa համակարգի հետ համատեղ նախագծի իրագործման համար:Visa համակարգը Կոնվերս Բանկի առանցքային գործընկերներից է, որի հետ բանկը համագործակում է ոչ միայն ֆինանսական և վճարային ծառայությունների մատուցման, այլև ժամանակակից տեխնոլոգիական լուծումների և լավագույն միջազգային փորձի ներդրման հարցերում: Converse Mobile հավելվածը գործարկվել է 2025 թվականի սկզբին: Նոր Converse Mobile-ում օգտատերերը կարող են առավելագույնս անվտանգ միջավայրում.- Առանց բանկ այցելելու անցնել պարզ և հարմարավետ գրանցման գործընթաց կենսաչափական նույնականացմամբ և օգտվել ամբողջական բանկային ծառայություններից,-Գլխավոր էջում դասավորել բաժիններն ըստ իրենց նախընտրությունների՝ հիմնական էջում ցուցադրելով ամենահաճախ օգտագործվող ֆունկցիաները և թաքցնելով հազվադեպ օգտագործվողները,-Նոր փորձառության ձևավորման դեպքում փոփոխել ինտերֆեյսը,-Միանգամից՝ առանց սքրոլ անելու, գտնել ու օգտվել բանկային ծառայություններից,– Գլխավոր էջում տեսնել ելքային գործարքների հանրագումարը և պատմությունը՝ կառավարելով ամսվա ծախսերը և ըստ անհրաժեշտության վերաբաշխումներ ու խնայողություններ անելով,-Ընտրել գունային ռեժիմ: Ի դեպ, C360 բանկինգին բաժանորդագրվածները կարող են օգտվել նոր ինտերֆեյսից՝ կախված իրենց փաթեթից (ստանդարտ կամ պրեմիում):Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 228