Երեւանում Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ Ռուսաստանի Կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկի համանախագահությամբ կայացել է ՀՀ եւ ՌԴ միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական՝ 24-րդ նիստը։Փոխվարչապետի գրասենյակից հայտնել են, որ միջկառավարական հանձնաժողովի համանախագահները քննարկել են 2024 թվականի դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած հանձնաժողովի 23-րդ նիստի որոշումների կատարման արդյունքները։ Վերլուծվել է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրատնտեսական եւ մշակութային-հումանիտար հարաբերությունների ողջ համալիրը, ինչպես նաեւ սահմանվել են երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում համագործակցության զարգացման հետագա քայլերը։«Կողմերը հատուկ անդրադարձել են էներգետիկայի, արդյունաբերության, տրանսպորտի, գյուղատնտեսության, թվայնացման, առողջապահության, մշակույթի, գիտության, կրթության եւ զբոսաշրջության ոլորտներին։Կայացած բանակցությունների արդյունքներով Մհեր Գրիգորյանը եւ Ալեքսեյ Օվերչուկը ստորագրել են Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստի արձանագրությունը։ Միջկառավարական հանձնաժողովի համանախագահների մասնակցությամբ ստորագրվել են նաեւ մի շարք երկկողմ փաստաթղթեր՝ Ռուսաստանի եւ Հայաստանի գերատեսչությունների մակարդակով»,- ասվում է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 308