ԱրարատԲանկը մասնակցել է «Դասավանդի՛ր Հանուն Հայաստանի»-ի կազմակերպած GoTeach կարիերայի տոնավաճառին, որի շրջանակում տեղի է ունեցել նաեւ պանելային քննարկում՝ «Պատրաստվելով ապագայի աշխատանքային շուկային» թեմայով։ Բանկից հայտնել են, որ քննարկման ընթացքում մասնակիցները ներկայացրել են աշխատաշուկայի հիմնական միտումները, խոսել պահանջվող փափուկ հմտությունների եւ իրենց դիտարկումների մասին, որոնք կօգնեն երիտասարդներին կողմնորոշվել ապագա մասնագիտության ընտրության հարցում։ «Սիրով ընդունեցինք «Դասավանդի՛ր Հանուն Հայաստանի»-ի հրավերը՝ մասնակցելու GoTeach աշխատաշուկայի շրջանակում կազմակերպված պանելային քննարկմանը եւ մեր իսկ խորհուրդներով օգնելու մասնագիտական ընտրության առջեւ կանգնած երիտասարդներին։ Աշակերտների մեծ մասի համար սա մասնագիտական կողմնորոշման հարթակ է՝ սեր ու հետաքրքրություն առաջացնելով նաեւ այնպիսի պահանջված մասնագիտությունների հանդեպ, որոնց մասին երեխաները բավարար չափով տեղեկացված չէին։ Այսօրվա աշխատաշուկան դինամիկ է, եւ կարեւոր է, որ նրանք ձեռք բերեն ոչ միայն մասնագիտական գիտելիքներ, այլեւ ունենան ստեղծագործական մտածելակերպ եւ սովորելու անընդհատ պատրաստակամություն», - մասնագիտական կողմնորոշման միջոցառումը կարեւորել է ԱրարատԲանկի Հաղորդակցության եւ սոցիալական պատասխանատվության ծրագրերի համակարգման բաժնի ղեկավար Աննա Ալլահվերդյանը։ Քննարկմանը մասնակցել են նաեւ DataArt Armenia-ի փոխտնօրեն Իշխան Մարգարյանը, DHL Armenia-ի գործառնական բաժնի ղեկավար Ինաննա Բելույանը եւ Staff.am-ի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Լուիզա Ավետիսյանը։ «Նման նախաձեռնությունները կենսական կարեւորություն ունեն՝ աշակերտների հետ գաղափարներ փոխանակելու եւ մասնագիտական հեռանկարների վերաբերյալ խոսելու համար։ Անհրաժեշտ է, որ այս ձեւաչափով քննարկումները շարունակական լինեն հատկապես մարզերում, որտեղ դրանց ազդեցությունը կարող է լինել առավել խորքային եւ երկարաժամկետ»,- նշել է «Դասավանդի՛ր Հանուն Հայաստանի»-ի առաջխաղացման գծով տնօրեն Վարդան Փարթամյանը։Նախքան պանելային քննարկումը աշակերտների հետ իրենց փորձառությամբ են կիսվել «Դասավանդի՛ր Հանուն Հայաստանի»-ի շրջանավարտ-դեսպանները, որոնք TED Talk ձեւաչափով խոսել են ծրագրի ավարտից հետո իրենց մասնագիտության ընտրության եւ անցած ուղու մասին։ «Միջոցառումը կարեւոր քայլ էր երիտասարդներին ճիշտ ուղղորդելու, նրանց ներուժը բացահայտելու եւ աշխատաշուկայի պահանջներին ծանոթանալու ճանապարհին։ Այն ցույց տվեց, որ միասնական ջանքերը, կրթական ծրագրերն ու պատասխանատու գործընկերությունը կարող են ստեղծել իրական հնարավորություններ նոր սերնդի համար։ԱրարատԲանկի եւ «Դասավանդի՛ր Հանուն Հայաստանի»-ի կրթական հիմնադրամի միջեւ համագործակցությունը մեկնարկել է դեռ 2022 թվականին։ Հոկտեմբերի 9-ին ստորագրվել է համագործակցության հուշագիր ԱրարատԲանկի եւ «Դասավանդի՛ր Հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամի միջեւ։ Ավելի ընդլայնված համագործակցության շրջանակում մաթեմատիկա եւ ինֆորմատիկա դասավանդող հինգ ուսուցիչ-առաջնորդներ գործուղվել են Վայոց Ձորի, Գեղարքունիքի եւ Տավուշի մարզեր՝ ապահովելով երեխաների կրթության հավասար իրավունքը։ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 336