Վարորդների իրավունքները պաշտպանող կազմակերպությունը ժողով կգումարի

12.12.2025 | 10:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո»
Հայաստանի կենտրոնական բանկը հրավիրում է վարորդների իրավունքները պաշտպանող կազմակերպության ժողով:

Ի կատարումն «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների՝ ԿԲ-ն հրապարակում է հայտարարություն, որում նշվում է, որ համաձայն Օրենքի` «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ խորհրդի մեկ անդամ ընտրում են վարորդների իրավունքները պաշտպանող, առնվազն երեք տարվա պետական գրանցում ունեցող կազմակերպությունները` իրենց միջեւ ձեռք բերված պայմանավորվածությամբ` երկու տարի ժամկետով,

Ընտրությունը կատարելու նպատակով Հայաստանի կենտրոնական բանկը դեկտեմբերի 24-ին` ժամը 10:00-ին ԿԲ կազմակերպում է ժողով:

Բոլոր այն կազմակերպությունները, որոնք բավարարում են վերոհիշյալ պահանջին եւ ցանկանում են մասնակցել ժողովին, պետք է մինչեւ 2025 թվականի դեկտեմբերի 19-ը այդ մասին գրավոր հայտ ներկայացնեն Կենտրոնական բանկ` հայտին կցելով պետական գրանցման վկայականի եւ կանոնադրության պատճենները:

Այն կազմակերպությունները, որոնք հիշյալ ժողովում ընտրվելու համար մտադիր են ներկայացնել Բյուրոյի խորհրդի անդամի թեկնածու, հայտին պետք է կցեն նաեւ այդ թեկնածուի անունը եւ ազգանունը, տեղեկություններ նրա կրթության եւ աշխատանքային փորձի վերաբերյալ, փոխկապակցվածությունը Բյուրոյի անդամների հետ (բացակայության դեպքում` նշում փոխկապակցվածության բացակայության մասին), նրան առաջադրող կազմակերպության անվանումը եւ վերջինի հավաստումն առ այն, որ ներկայացված թեկնածուն իր մասնագիտական կարողություններով ի վիճակի է ապահովել Օրենքով եւ դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերով սահմանված խորհրդի լիազորությունների պատշաճ իրականացումը եւ առկա չեն Բյուրոյի կանոնադրության 123-րդ կետով սահմանված սահմանափակումները:
 
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (010) 59-25-92 հեռախոսահամարով:
Դիտում՝ 347
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW