Յունիբանկը դարձել է Ֆինանսավորման եւ առեւտրի հարցերով բանկիրների ասոցիացիայի (BAFT) անդամ

10.12.2025 | 17:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#Յունիբանկ #BAFT
Յունիբանկն անդամակցել է ֆինանսավորման եւ առեւտրի հարցերով բանկիրների ասոցիացիային (Bankers Association for Finance and Trade):  

Ինչպես նշել են բանկում, BAFT-ին միանալով՝ Յունիբանկն ամրապնդում է իր հանձնառությունը միջազգային ծառայությունների զարգացման գործում, ներառյալ՝ առեւտրի ֆինանսավորումը, վճարային լուծումները եւ միջազգային փոխանցումները: Անդամակցությունը թույլ է տալիս բանկին դառնալ խոշորագույն միջազգային համայնքի մաս, մասնակցել ոլորտի ապագան ձեւավորող ռազմավարական քննարկումներին, նաեւ իր ներդրումն ունենալ համաշխարհային առաջատար փորձի զարգացման գործում:

«Մենք ուրախ ենք միանալ BAFT-ին եւ ամրապնդել մեր գլոբալ ներկայությունը՝ շարունակելով բարձր մակարդակով բավարարել մեր հաճախորդների աճող պահանջմունքները եւ մատուցելով նրանց առաջատար ֆինանսական լուծումներ: Այս անդամակցությունն արտացոլում է միջազգային համագործակցությունն ընդլայնելու մեր շարունակական հանձնառությունը՝ կենտրոնանալով այնպիսի հիմնական ոլորտների վրա, ինչպիսիք են առեւտրի ֆինանսավորումը, համապատասխանությունը, թվայնացումը եւ վճարային համակարգերը»,- նշել է Յունիբանկի վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը։  

«Մենք ուրախ ենք ողջունել Յունիբանկին՝ որպես BAFT-ի նոր հայաստանյան անդամ, որը միացավ ավելի քան 65 երկրներում գործող 270 հաստատություններից բաղկացած մեր աճող համայնքին: Մենք անհամբեր սպասում ենք Յունիբանկի ակտիվ մասնակցությանը մեր հանձնաժողովների եւ ոլորտային նախաձեռնությունների աշխատանքներին»,- ասել է BAFT-ի նախագահ եւ գործադիր տնօրեն Թոդ Բարվելը:

«BAFT-ին անդամակցությունը բացում է փորձի փոխանակման, կրթական ռեսուրսներին, վերլուծական նյութերին եւ փորձագիտական գիտելիքներին հասանելիության լայն հնարավորություններ, ինչպես նաեւ նպաստում է դիրքերի ամրապնդմանը համաշխարհային ֆինանսական համայնքում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Դիտում՝ 868
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW