Մինչեւ 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններին

09.12.2025 | 13:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #Mastercard #քեշբեք
Կոնվերս Բանկը հայտարարում է խրախուսման արշավ C360 փաթեթների ներքո պրեմիում դասի Mastercard-երից օգտվող քարտապանների համար՝ առաջարկելով դեպի Իտալիա եւ Արաբական Միացյալ Էմիրություններ ճամփորդությունը դարձնել նաեւ ֆինանսապես եկամտաբեր՝ կատարված գնումներից ստանալով մինչեւ 100.000 դրամ քեշբեք։

Ինչպես նշել են բանկում, արշավը գործում է 2025թ. դեկտեմբերի 1-ից մինչեւ 2026թ. հունվարի 31-ը ներառյալ եւ նախատեսված է այն ֆիզիկական անձ հաճախորդների համար, ովքեր բաժանորդագրված են կամ արշավի ընթացքում կբաժանորդագրվեն C360 Ultra, Elite, Signature, Synergy կամ Private փաթեթներից որեւէ մեկին։

Գնումների ընդհանուր գումարի 15%-ի չափով (առավելագույնը՝ 100.000 դրամ) քեշբեքից օգտվելու համար բավարար է ընդամենը նշված ժամանակահատվածում Իտալիայում կամ Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվելիս C360 MC World կամ MC World Elite քարտերով կատարել անկանխիկ գնումներ առեւտրի եւ սպասարկման կետերում։ Հաշվի են առնվելու նաեւ թոքենիզացված քարտերով (Apple Pay, Google Pay) իրականացված գործարքները։

Քեշբեքը հաճախորդները կստանան բանկում գործող ՀՀ դրամային հաշվին արշավի ավարտից հետո՝ մինչեւ 2026թ. փետրվարի 5-ը։

Մանրամասները՝ conversebank.am, 010 511 211

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։
Դիտում՝ 285
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW