ԱրարատԲանկի աջակցությամբ միայն այս տարի տնկված 5555 ծառ հաջորդ տարի արդեն կտա առաջին բողբոջները՝ սկիզբ դնելով 100 հա նոր անտառի ստեղծմանը։ Թխկի, սոճի, կաղնի, հաճարենի, տանձենիներ եւ խնձորենիներ․ ծառերը զարդարելու են Լոռու մարզի Փամբակ համայնքի Լեռնաջուր բնակավայրի հողատարածքները։ ԱրարատԲանկը՝ ՀՀ կենտրոնական բանկի եւ հայաստանյան առեւտրային բանկերի հետ միասին ֆինանսավորել է նոր անտառի հիմնումը եռակողմ հուշագրի շրջանակում, որը օրերս ստորագրել են ՀՀ կենտրոնական բանկը, Հայաստանի բանկերի միությունն ու «Իմ անտառ Հայաստան» հասարակական կազմակերպությունը։ Երեք տարում տնկվելու է շուրջ 300 000 ծառ: «Իմ անտառ Հայաստանի» հետ ԱրարատԲանկի համագործակցությունը մեկնարկել է դեռեւս 2023թ․-ին։Մեկ տարի առաջ ԱրարատԲանկն առաջինն էր, որ աջակցեց «Իմ անտառ Հայաստան» հասարակական կազմակերպության՝ Շառլ Ազնավուրի անվան անտառ հիմնելու նախաձեռնությանը: Բանկը հանճարեղ արվեստագետի 100-ամյակին նվիրված բարեգործական համերգի գլխավոր հովանավորն էր՝ իր ներդրումն ունենալով 100 հեկտար անտառային տարածքի ստեղծմանը:Սոցիալական պատասխանատվությունն ԱրարատԲանկի համար առանձնահատուկ է բնապահպանության ոլորտում։ Բանկը, լինելով «Իմ անտառ Հայաստանի» երկարամյա գործընկերը, հետեւողականորեն նպաստելու է Հայաստանի անտառապատմանը՝ ստեղծելով տարեցտարի ընդարձակվող եւ ծաղկող կենդանի հուշարձան։ Բանկից հիշեցնում են, որ 2023 թվականին ՀՀ դրամի 30-ամյակի առթիվ իրականացվել է անտառապատման եւս մեկ նախագիծ, երբ Լոռու մարզի Ջրաշեն եւ Ուրասար համայնքներում ստեղծվեց շուրջ 50 հա նոր անտառ՝ ՀՀ կենտրոնական բանկի, Հայաստանի բանկերի միության, «Իմ անտառ Հայաստանի» եւ հայաստանյան առեւտրային բանկերի համագործակցությամբ: Ջրաշեն եւ Ուրասար համայնքներում տնկվել էր շուրջ 160 000 ծառ։ Հիմնված անտառը, որպես մնայուն արժեք, խորհրդանշում էր ազգային արժույթի հարատեւությունը: Tweet Դիտում՝ 2245