Ֆասթ Բանկի հովանավորությամբ օրերս Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնում կայացել է «Ընկերներով՝ ընկերոջ համար» խորագրով բարեգործական համերգ-ներկայացումը, որի ողջ հասույթը նախատեսված է ուղղել «Բարդերի» ակումբի անդամ Արմինե Հայրապետյանի բուժմանը։«Այսօր հավաքվել ենք, որովհետեւ մեր երգասացներից ամենահմայիչը՝ Արմինեն Հայրապետյան, մի փոքր կարիքն ունի, որ բոլորս իր կողքին լինենք: Ես նկատի ունեմ ոչ միայն մեր երաժիշտներին, որոնք բեմ են բարձրանալու, նաեւ մեր հատընտիր հանդիսատեսին, նաեւ նկատի ունեմ մեր մշտական աջակից Ֆասթ Բանկին, որովհետեւ այն ամենն ինչ անում ենք տարվա ընթացքում, էդ ամեն ինչի պրոդուկտիվությունն առանց Ֆասթ Բանկի մասնակցության շատ ավելի ցածր կլիներ»,- ասել է երգահան Էդուարդ Զորիկյանը:Նշվում է, որ Ֆասթ Բանկը տեւական ժամանակ է աջակցում է «Բարդերի» ակումբի գործունեությանը՝ հովանավորելով համերգները եւ փառատոնները։ Բարեգործական համերգները հնարավորություն են տալիս հանրությանը վայելել հեղինակային երգեր՝ միաժամանակ մաս կազմելով բարեգործական նախաձեռնություններին։ Հովանավորության շնորհիվ տոմսերի վաճառքն ազատված է ծախսային բեռից, ինչը մեծացնում է ծրագրերի արդյունավետությունը։«Բարդերի» ակումբի հիմնադիր, երգահան Վախթանգ Հարությունյանը կարծիք է հայտնել, որ գործարար միջավայրն ու մշակույթը, սերտաճելով միմյանց, կարող են իրար օգտակար լինել․ «Եթե կա գործարար եւ չկա մշակույթ, ինչ իմաստ ունի այդ գործարարությունը, եւ ճիշտ հակառակը: Էդ աշխատանքը փոխադարձության մեջ գեղեցկացնում է մեր իրականությունը»:«Ֆասթ Բանկի հովանավորությունը նպատակ ունի նպաստել մշակութային կյանքը Հայաստանում»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երեւանում եւ Հայաստանի բոլոր մարզերում։Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ Tweet Դիտում՝ 1630