Արարատի, Վայոց ձորի, Շիրակի, Տավուշի եւ Սյունիքի մարզերում կխթանվի զբոսաշրջությունը

27.11.2025 | 17:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#Զբոսաշրջություն #ՎԶԵԲ
Կառավարությունն այսօր հավանություն է տվել «Հայաստանի ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Հայաստանի զբոսաշրջության եւ մարզային ենթակառուցվածքների ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: 

Ծրագրի ընդհանուր արժեքը €120,500,000, որից՝ €96,400,000-ը վարկային միջոցներ են, իսկ €24,100,000-ը՝ կառավարության համաֆինանսավորումը։ 

Ծրագիրը նպատակն է մեծացնել Հայաստանի զբոսաշրջության ներուժը երկրի մի քանի մարզում՝ թիրախային ենթակառուցվածքային եւ «փափուկ» ներդրումների իրականացման միջոցով։ Այն կօժանդակի զբոսաշրջության առանձնացված կլաստերներից յոթին՝ խթանելով գինու, առողջարանային, արկածային, մշակութային, կրթական եւ էկոզբոսաշրջությունը Արարատի, Վայոց ձորի, Շիրակի, Տավուշի եւ Սյունիքի մարզերում։  
Դիտում՝ 2029
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW