2025 թվականի նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 6-ը Ինեկոբանկի Mastercard քարտապանները հնարավորություն ունեն ստանալ 10-25% քեշբեք՝ գնումներ կատարելով միջազգային ամենապահանջված օնլայն հարթակներում։Բանկից հայտնել են, որ այս տարվա առաջարկների շրջանակը ավելի է ընդլայնվել․ քարտապանները 25% քեշբեք կստանան Air France, Qatar Airways եւ Wizz Air ավիաընկերություններից օգտվելիս։ Նույն չափի վերադարձ կհաշվարկվի նաեւ Adidas, Asos, Carters, iHerb, Nike, Sephora եւ Shein օնլայն խանութներում կատարվող գնումների համար։Արշավին ընդգրկված է նաեւ AliExpress մարքեթփլեյսը, որի միջոցով կատարվող գնումները եւս հնարավորություն են տալիս ստանալ առավելագույն քեշբեքի տոկոսը։Միեւնույն ժամանակ, Amazon, Ozon, Temu եւ Wildberries հարթակներում իրականացվող վճարումները կվերադարձվեն 10%-ի չափով։ Ամբողջ արշավի ընթացքում յուրաքանչյուր հաճախորդ կարող է ստանալ մինչեւ 25,000 ՀՀ դրամ քեշբեք։Արշավին կարող են մասնակցել Ինեկոբանկի կողմից թողարկված բոլոր Mastercard Standard, Mastercard Standard Pension, Mastercard Gold եւ Mastercard World Black Edition քարտերը։ Այն հաճախորդները, որոնք դեռ Mastercard չեն օգտագործում, կարող են օգտվել բանկի հատուկ առաջարկից․ InecoMobile հավելվածով մինչեւ արշավի ավարտը պատվիրած Mastercard Standard քարտերը կտրամադրվեն անվճար։Քեշբեքը կկուտակվի ամբողջ արշավի ընթացքում եւ մեկ միասնական վճարումով կփոխանցվի մինչեւ 2026 թվականի հունվարի 31-ը։ Արշավի ամբողջական պայմաններին, մասնակից հարթակների ցուցակին եւ հավելյալ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ հետեւյալ հղումով ՝ Սեւ Ուրբաթ + Ինեկոբանկի Mastercard = Մինչեւ 25% քեշբեք«Այս նախաձեռնությամբ Ինեկոբանկը շարունակում է ձեւավորել հաճախորդների համար առավել շահավետ գնումների մշակույթ՝ համատեղելով միջազգային բրենդերի լայն ընտրանին, բարձր քեշբեքի չափերը եւ ժամանակակից թվային լուծումները։ Արդյունքում Սեւ Ուրբաթը դառնում է ավելի հարմարավետ եւ արդյունավետ բոլոր օգտատերերի համար»,- ասվում է բանկի հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 1482