Հունվար-հոկտեմբերին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 8.1%-ով

25.11.2025 | 15:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՎԾ #ՏԱՑ
2025թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելացել է 8.1%-ով, իսկ 2025թ. հոկտեմբերին 2024թ. հոկտեմբերի համեմատ ցուցանիշն ավելացել է 10.1%-ով: 

Վիճակագրական կոմիտեի հրապարակած Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2025թ. հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 3%-ով, իսկ շինարարության ծավալն ավելացել է 20.6%-ով։

Առեւտրի շրջանառությունը հաշվետու ամիսների տվյալներով ավելացել է 3.2%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 10.8%-ով:

Էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացել է 4.2%-ով:

Սպառողական եւ արդյունաբերական գների ինդեքսները հաշվետու ժամանակահատվածում աճել են 3.3%-ով։

Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հաշվետու ժամանակահատվածում նվազել է 37․1%-ով: Ընդ որում, արտահանման ծավալը նվազել է 44․7%-ով, իսկ ներմուծման ծավալը՝ 31.2%-ով:

Աննա Այվազյան
Դիտում՝ 847
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW