Հայաստանյան բանկային համակարգում վերջին տարիների բեկումնային փոփոխություններում իր տպավորիչ ներդրումն ունի նաեւ IDBank-ը։ Լինելով թվային բանկինգի առաջատարներից մեկը՝ իր զարգացումը պայմանավորում է նաեւ վճարային թվային համակարգերի եւ ֆինթեքների հետ էական ռազմավարական համագործակցությամբ։ Որպես արժեք՝ բանկի մոտ 750.000 հաճախորդներին ներկայացվում է թվային բանկինգի եւ վճարային համակարգի բազմաֆունկցիոնալ ու միասնական հարթակը։ Հարթակի օգնությամբ կատարվող գործառնությունները հնարավորություն են տալիս զարգացնելու մի էկոհամակարգ, որը կբարձրացնի հաճախորդի փորձառության մակարդակը՝ անկախ տեղից, ժամանակից եւ հանգամանքներից։ Սա ընդամենը մի հատված է այն ծավալուն հարցազրույցից, որը Newsweek պարբերականն ունեցել է ID Group-ի Բիզնեսի զարգացման տնօրեն Կարեն Նալբանդյանի հետ։ «Մենք ուշադրությամբ ուսումնասիրում ենք մեր հաճախորդների կարիքներն ու ստեղծում եւ զարգացնում ծառայություններ, որոնք կբավարարեն դրանք։ Կարիքների քարտեզագրումն ու դրանց ապահովումը Հայաստանի մրցակցային շուկայի զարգացման հարցում ունի կենսական նշանակություն»,- մեկնաբանելով հաճախորդների եւ բիզնես գործընկերների հետ աշխատանքի բնույթը՝ ասել է Կարեն Նալբանդյանը:Շարունակելով Հայաստանում Idram-ի եւ IDBank-ի արձանագրած հաջողությունները՝ Կարեն Նալբանդյանը նշել է, որ ընկերությունների ռազմավարական զարգացման ուղղություններից մեկը միջազգային գործունեությունն է՝ այսպիսով ծառայությունները հասանելի դարձնելով նաեւ Սփյուռքի մեր հայրենակիցներին եւ ոչ միայն։ Հարցազրույցում նաեւ առանձին անդրադարձով ներկայացվում են կորպորատիվ սոցիալական պատասխանատվության այն առանցքային նախաձեռնությունները, որոնք IDBank-ին եւ Idram-ին առանձնացնում են ոլորտում։ Այս եւ այլ թեմաներին առնվող ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ:Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 5325