IDBank-ի աջակցությամբ մեկնարկել է Մեդիամաքսի երեկոյան մեդիա-դպրոցը

24.11.2025 | 16:50 Գլխավոր էջ / Նորություններ /
Մեկնարկել է Մեդիամաքս մեդիա ընկերության երեկոյան մեդիա-դպրոցը: 

Առաջին դաս-զրույցն ընթացել է «Մեդիան մեռնում է, կեցցե´ մեդիան» խորագրի ներքո. ինչպիսին էր մեդիան 90-ականներին, ինչպես փոխակերպվեց 2000-ականներին, եւ ինչ է մեդիան այսօր։

«Կարելի է շարունակ դժգոհել հայաստանյան մեդիայի որակից, բայց պետք է նաեւ հասկանալ, որ չկա այն կախարդական փայտիկը, որով մեկ գիշերում կարող ենք արթնանալ մի հրաշալի իրավիճակում, երբ բոլոր մեդիաները որակյալ են։ Ուստի պետք է փոքր քայլերով առաջ գնանք։ Մեդիա-դպրոց սկսելու հիմնական շարժիչ ուժը հենց սա էր»,- ասել է Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանը:

Դասընթացին մասնակցելու համար դիմել էին ոլորտով հետաքրքրված մարդիկ Հայաստանի տարբեր մարզերից են, նաև Արցախից։ Նրանք հիմնականում լրագրության, հաղորդակցության ոլորտից են, բայց կան նաև այնպիսիք, որոնց մասնագիտացումը մեդիայի հետո ուղղակի կապ չունի։

IDBank-ի աջակցությամբ դպրոցի առաջին հոսքի մասնակիցները ստացել են ամբողջական կրթաթոշակ 14 դասից բաղկացած կրթական ծրագրի համար։

Այդ առիթով Իդրամի եւ IDBank-ի հաղորդակցության եւ սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանն ասել է.

«Մեդիայի մասին գիտելիք ունենալը եւ մեդիագրագետ լինելը շատ կարեւոր է: Ավելին՝ դա առանցքային նշանակություն ունի նաեւ ֆինանսական գրագիտության ապահովման համար, քանի որ այսօրվա աշխարհում հաղորդակցության բոլոր միջոցները սերտորեն փոխկապակցված են: 

Այս առումով բարձր ենք գնահատում երեկոյան մեդիա-դպրոց հիմնադրելու Մեդիամաքսի նախաձեռնությունը եւ ուրախ ենք մեր մասնակցությունն ունենալ՝ կրթաթոշակներ տրամադրելով 10 երիտասարդի: Վստահ եմ, որ երկամսյա դասընթացից հետո նրանք լավ պատկերացում կունենան որակյալ բովանդակության մասին եւ իրենց փորձառությամբ կկիսվեն նաեւ ընկերների հետ»:

Դեկտեմբերին կայանալիք դասերից մեկը նվիրված է լինելու ֆինանսական գրագիտությանը՝ այն կվարեն Իդրամի եւ IDBank-ի մասնագետները:
Դիտում՝ 1264
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW