Ամիօ բանկը ներդրել է միջազգային ճանաչում ունեցող Nasdaq Boardvantage հարթակը, որը բարելավում է կորպորատիվ կառավարման գործընթացները եւ բարձրացնում դրանց թափանցիկությունը:Նոր հարթակի գործարկմամբ բանկի Խորհուրդն ու կոմիտեները նիստերն անցկացնում են ամբողջությամբ թվային միջավայրում՝ ապահովելով գաղտնիության բարձր մակարդակ եւ ժամանակակից աշխատանքային ձեւաչափ:«Nasdaq Boardvantage հարթակի ներդրումը բանկի կորպորատիվ մշակույթի զարգացման հերթական քայլն է: Այն բարելավում է կառավարման գործընթացները եւ ամրապնդում բանկի նորարարությունն ու թափանցիկությունը բոլոր մակարդակներում»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:Nasdaq Boardvantage-ը համաշխարհային ճանաչում ունեցող թվային գործիք է, որը նախատեսված է ընկերությունների խորհուրդների համար՝ նիստերի կազմակերպումն ու փաստաթղթերի շրջանառությունը դարձնելով առավել արագ, հարմար եւ արդյունավետ:«Այս նորարար քայլով Ամիօ բանկը եւս մեկ անգամ հաստատում է իր հավատարմությունը նորարարությանը եւ բարձր կորպորատիվ մշակույթին՝ սահմանելով կառավարման նոր չափանիշ Հայաստանի բանկային շուկայում»,- ասվում է հաղորդագրությունում:Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 1207