Ամիօ բանկի կայքը շարունակում է զարգանալ՝ դառնալով ոչ միայն բանկային ծառայությունների, այլեւ օգտակար ու հետաքրքիր ինֆորմացիայի հիմնական աղբյուրներից մեկը։2025 թվականին amiobank.am կայքի այցելությունները գրանցել են նշանակալի աճ եւ բանկն իր գործունեության երկրորդ տարին ամփոփելու շրջանակում հրապարակում է ամենահետաքրքիր թվերը.● Կայք այցելած անձանց թիվը (unique users) հասել է ամսական մինչեւ 100,000-ի,● Ընդհանուր տրաֆիկը՝ մինչեւ 200,000 այցելության ամսական։«Այս թվերը վկայում են, որ կայքը դառնում է հաճախորդների կողմից հաճախ օգտագործված գործիքներից մեկը՝ թե´ բանկային ծառայությունների մասին տեղեկատվության, թե´ նորությունների եւ թափուր հաստիքների որոնման համար»,- ասվում է բանկի հաղորդագրությունում։Ամենաշատ այցելված էջերն են՝1. Գլխավոր էջը՝ որտեղից սկսվում է ամեն ինչ։2. «Մասնաճյուղեր եւ բանկոմատներ» բաժինը, որտեղ առկա են բոլոր մասնաճյուղերի հասցեները, աշխատանքային ժամերը։3. «Նորություններ» բաժինը՝ հատկապես մեծ հետաքրքրություն է առաջացրել 5% քեշբեքի մասին հրապարակումը։ Առաջարկի մանրամասները այստեղ։Բացի դրանից, հաճախ օգտագործվում է Live Chat ֆունկցիան, ինչպես նաեւ հետադարձ կապի համար նախատեսված «Թողնել կարծիք» հատվածը։«Ամիօ բանկի թիմը ակտիվորեն աշխատում է կայքի կատարելագործման վրա, որպեսզի այն դառնա ավելի արագ, պարզ եւ տեղեկատվությամբ հարուստ հարթակ՝ միաժամանակ ապահովելով հաճախորդների համար լիարժեք եւ վստահելի տեղեկատվություն՝ ՀՀ Կենտրոնական բանկի պահանջներին համապատասխան»,- ասվում է հաղորդագրությունում:Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 925