Իդրամը հեղինակավոր Ant International-ի կողմից պարգեւատրվել է «Ավելին, քան վճարումներ» մրցանակով

18.11.2025 | 14:33 Գլխավոր էջ / Նորություններ /
#Իդրամ #Ant International
Հայաստանի առաջատար ֆինտեք ընկերությունը՝ Իդրամը, արժանացել է Ant International-ի կողմից շնորհվող «Ավելին, քան վճարումներ» («Beyond Payment Awards») մրցանակին՝ վճարային ծառայությունների ոլորտում նորարարական լուծումների եւ տեխնոլոգիական առաջատար մոտեցման համար։

Ընկերությունից հայտնել են, որ մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Սինգապուրում, Ant International-ի տարեկան Voyage համաժողովի շրջանակում, որին ներկա էին աշխարհի առաջատար ֆինտեք ընկերությունների ներկայացուցիչներ։ Մրցանակները շնորհվել են այն կազմակերպություններին, որոնք վճարային լուծումները վերածում են ավելի լայն տնտեսական եւ սոցիալական ազդեցության գործիքի՝ ապահովելով ֆինանսական ներառականություն եւ հաճախորդակենտրոն փորձառություն։

«Այս մրցանակը կարեւոր գնահատական է մեր թիմի աշխատանքին եւ այն տեսլականին, որով առաջնորդվում ենք։ Իդրամը մշտապես ձգտում է դուրս գալ ավանդական վճարային սահմաններից՝ առաջարկելով լուծումներ, որոնք նպաստում են հասարակության թվային զարգացմանը եւ հարմարավետ ֆինանսական փորձի ձեւավորմանը Հայաստանում եւ արդեն նաեւ Հայաստանի սահմաններից դուրս։ 2025 թվականի հուլիսին Իդրամը եւ համաշխարհային հսկա Alipay-ը հայտարարեցին համագործակցության մասին, որի արդյունքում Alipay-ի 1,7 մլրդ օգտատերերը հնարավորություն ստացան վճարումներ կատարել Հայաստանում ավելի քան 25.000 վաճառակետերում՝ իրենց իսկ հավելվածով սկանավորելով Իդրամ QR-ը», - նշել է ID Group-ի բիզնեսի զարգացման տնօրեն Կարեն Նալբանդյանը: Նա նշել է, որ Իդրամը սրանով չի սահմանափակվելու եւ շատ կարճ ժամանակ անց կհայտարարի այլ ձեռքբերումների մասին։ 

Ընկերությունից հիշեցնում են, որ Իդրամը Հայաստանում առաջին ընկերությունն է, որը մասշտաբային եւ ամբողջական կերպով ներդրել է անհպում QR-վճարումների համակարգը դեռեւս 2016 թվականին, իսկ այսօր արդեն Իդրամի միջազգային համագործակցությունների շնորհիվ Idram QR-ով հնարավորություն ունի վճարում կատարել աշխարհում 1,8 մլրդ օգտատեր։ 
 
Ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Դիտում՝ 4227
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW