Ամուլսարում ընթացող շինարարական աշխատանքները որեւէ առնչություն չունեն նախորդ շաբաթ Կեչուտում արձանագրված ջրային աղբյուրի աղտոտման հետ։ Լիդիան Արմենիան տեղեկացնում է, որ այս հանգամանքը նաեւ հաստատել է ՀՀ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը:«Հաշվի առնելով, որ ՀՀ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը զուգահեռ վարույթ էր նախաձեռնել` այս ընթացքում Ընկերությունը ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից` սպասելով տեսչական մարմնի վերջնական եզրակացությանն աղտոտման իրական պատճառների վերաբերյալ։Հարկ ենք համարում նաեւ նշել, որ Ամուլսարի շինարարական աշխատանքներում «Ստրոյմոնտաժ» անվանումով ընկերություն ներգրավված չէ», - ասվում է Լիդիան Արմենիայի հաղորդագրությունում:Ընկերությունը հիշեցնում է, որ նոյեմբերի 10-ին համացանցում տարածվել էր տեսանյութ, որում պնդում էր կատարվում, թե Կեչուտում ջրային աղբյուրի աղտոտումն առաջացել է Ամուլսարում ընթացող շինարարական աշխատանքների հետեւանքով, թեեւ տվյալ աղբյուրը գտնվում էր Ամուլսարի լեռնահատկացման տարածքից դուրս։ Նույն օրը Լիդիան Արմենիայի բնապահպանական թիմի եւ Ջերմուկի համայնքապետարանի ներկայացուցիչներն այցելել էին նշված տարածք։ Տեղում իրականացված զննության արդյունքում նախնական հաստատվել էր, որ տվյալ միջադեպի եւ Ամուլսարի միջեւ կապ չկա։ Tweet Դիտում՝ 1063