Նոյեմբերի 11-ին եւ 12-ին, առաջին անգամ Հայաստանում՝ «Meridian Expo» կենտրոնում, տեղի ունեցավ միջազգային PLUS ֆորումը FinnoWay Armenia խորագրով։ Միջոցառումն անցկացվեց ՀՀ Կենտրոնական բանկի աջակցությամբ եւ Arca ազգային վճարային համակարգի համակազմակերպմամբ։Ֆորումը միավորեց ֆինանսական եւ տեխնոլոգիական ոլորտների ավելի քան 1600 մասնակիցների՝ շուրջ 15 երկրից, որոնց թվում էին բանկերի, վճարային համակարգերի, տեխնոլոգիական հարթակների եւ պետական կառույցների ներկայացուցիչներ։ Մասնակիցները քննարկեցին թվայնացման գլոբալ միտումները, ազգային եւ միջազգային վճարային համակարգերի ինտեգրման հնարավորությունները, ինչպես նաեւ համագործակցության նոր ձեւաչափերը։Ֆորումի շրջանակում Arca-ն կազմակերպեց թեմատիկ պանելային քննարկում՝ «Arca. Ազգային վճարային համակարգի զարգացման ուղիները», որը վարում էր IIA Armenia-ի նախագահ Արա Չալաբյանը։ Լուսանկարը՝ Arca Քննարկմանը մասնակցեցին Arca-ի գործադիր տնօրեն Վարդան Խաչատրյանը, Հնդկաստանի NPCI International Payments Limited (NIPL) ընկերության գլխավոր տնօրեն Ռիտեշ Շուկլան, Mastercard-ի Հայաստանի եւ Վրաստանի տարածաշրջանային տնօրեն Դավիթ Զգուդաձեն եւ UnionPay-ի ԱՊՀ երկրների բիզնեսի զարգացման տնօրեն Դենիս Պարամոնովը։ Պանելային քննարկման մասնակիցները ներկայացրեցին ազգային վճարային համակարգերի զարգացման ռազմավարական ուղղությունները, անդրադարձան միջազգային ինտեգրման հեռանկարներին եւ անկանխիկ վճարումների ապագային։Ֆորումի շրջանակում ընկերության զարգացման տնօրեն Ռուբեն Սաղոյանը ներկայացրեց նաեւ QR վճարումների միջազգային տենդենցները՝ անդրադառնալով վերջերս Arca-ի կողմից մեկնարկած ազգային միասնական ArcaQR վճարումների համակարգին, իսկ տեխնոլոգիական տնօրեն Աղասի Վարդանյանն իր ելույթում ներկայացրեց, թե ինչպես է Arca-ն ձեւավորվել որպես տեխնոլոգիական նորարարությունների, վճարային լուծումների եւ տեղեկատվական անվտանգության բարձր չափանիշների ապահովման հուսալի կենտրոն։ «FinnoWay Armenia ֆորումը բացառիկ հնարավորություն էր Հայաստանի համար՝ ներկայացնելու մեր ազգային վճարային ենթակառուցվածքների ձեռքբերումները, բացահայտելու միջազգային համագործակցության նոր ուղղությունները՝ ձեւավորելով գործընկերային հարաբերություններ»,- նշել է Arca-ի գործադիր տնօրեն Վարդան Խաչատրյանը։ Ֆորումի ընթացքում Arca-ի տաղավարում կայացան մի շարք հանդիպումներ վճարահաշվարկային համակարգի զարգացման, նորարարությունների ներդրման եւ նոր համագործակցությունների ընդլայնման ուղղությամբ։ Ամիսներ շարունակ Arca թիմի կողմից ներդրված ջանքերի արդյունքում ստորագրվեցին ռազմավարական հուշագրեր եւ պայմանագրեր, մասնավորապես. • Arca եւ NPCI՝ համագործակցություն ArcaPay-ի միջոցով Հայաստանից Հնդկաստան ակնթարթային դրամական փոխանցումների ապահովման ուղղությամբ։• Arca, Bank of Georgia եւ Ամերիաբանկ` եռակողմ համագործակցություն՝ Arca քարտերի սպասարկման ընդլայնման եւ Հայաստան-Վրաստան ակնթարթային փոխանցումների ապահովման համար, որտեղ Ամերիաբանկ ՓԲԸ-ն հանդես կգա որպես փոխհաշվարկային բանկ։ Լուսանկարը՝ Arca • Arca եւ Elcard`համագործակցություն ArcaPay համակարգի շրջանակում։ Լուսանկարը՝ Arca • Arca եւ Mastercard` համատեղ (co-badged) քարտերի թողարկում։ Լուսանկարը՝ Arca • Arca եւ UnionPay International՝ համատեղ (co-badged) քարտերի թողարկում։ Լուսանկարը՝ Arca • Arca եւ HayotBank` ArcaQR եւ HayotBank QR համակարգերի փոխգործելիություն։ Լուսանկարը՝ Arca «Arca-ի այս նախաձեռնությունները նպատակ ունեն ամրապնդել Հայաստանի դիրքը տարածաշրջանային վճարային ենթակառուցվածքների քարտեզում՝ ապահովելով ավելի արագ, հարմարավետ եւ մատչելի գործարքներ Հայաստանում, եւ ազգային վճարային համակարգի ինտեգրում միջազգային վճարային շուկայում։ Arca-ն շարունակում է զարգացնել թվային ու նորարար լուծումներ՝ ապահովելով Հայաստանի քաղաքացիների եւ գործընկերների համար առավել անվտանգ, հարմար եւ նորարար ֆինանսական միջավայր, իսկ միջազգային գործընկերների համար գործընկերային բարենպաստ պայմաններ եւ նոր փոխշահավետ համագործակցությունների հնարավորություններ»,- ասված է հաղորդագրության մեջ։ Tweet Դիտում՝ 5581