«Ավտո Գելլրի»-ն դարձել է Scania բեռնատարների միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում

14.11.2025 | 16:07 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ավտո Գելլրի #Scania #պաշտոնական ներկայացուցիչ
«Ավտո Գելլրի» ընկերությունը կնքել է համագործակցության պայմանագիր շվեդական «Scania AB» ընկերության հետ՝ դառնալով Scania բեռնատարների միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։

«Ավտո Գելլրի»-ի եւ «Scania» ընկերության համագործակցությունը նոր էջ է բացում տեղական տրանսպորտային շուկայում՝ ապահովելով հայաստանյան բիզնեսներին միջազգային բարձր որակի, վստահելիության եւ արդյունավետ լուծումների հասանելիություն։

Նոր գործընկերությունը հնարավորություն կտա հայաստանյան շուկայում լիարժեք ներկայացնել Scania-ի տեխնոլոգիական ներուժը՝ առաջարկելով ժամանակակից բեռնատարներ, համալիր սպասարկման ծառայություններ եւ շահավետ բիզնես լուծումներ։

«Մեր նպատակն է համատեղել «Ավտո Գելլրի»-ի մասնագիտական փորձը եւ բարձրակարգ սպասարկման մշակույթը Scania ապրանքանիշի հուսալիության ու որակի հետ՝ ձեւավորելով նոր մակարդակի տրանսպորտային ծառայությունների մատուցման մշակույթ Հայաստանում եւ ապահովելով տեղական բիզնեսների համար առավելագույն արդյունավետ  ու կայուն զարգացում»,- նշել է «Ավտո Գելլրի» ՓԲԸ-ի հիմնադիր-տնօրեն Գեւորգ Գեւորգյանը։

«Համագործակցությունն «Ավտո Գելլրի» ընկերության հետ ամրապնդում է մեր ներկայությունը տարածաշրջանում։ Հայաստանը մենք դիտարկում ենք որպես զարգացող շուկա եւ փորձառու տեղական գործընկեր, որը կարող է հաճախորդներին առաջարկել ժամանակակից տեխնոլոգիաներ եւ համաշխարհային մակարդակի սպասարկում։ «Ավտո Գելլրի»-ի հետ միասին մենք նպատակ ունենք երկարաժամկետ զարգացման եւ կայուն տրանսպորտային լուծումների ներդրման, որոնք կօգնեն հայկական բիզնեսին վստահ շարժվել առաջ»,- նշել է Scania Central Asia LLP կառավարող տնօրեն Արթուր Շաֆրանը:

Scania-ն, հանդիսանալով շվեդական աշխարհահռչակ արտադրող եւ մասնագիտացած լինելով բեռնատար մեքենաների, ավտոբուսների եւ արդյունաբերական շարժիչների արտադրությունում, հայտնի է իր որակի կայունությամբ, էներգախնայողությամբ եւ մոդուլային կառուցվածքով։ Տասնամյակների փորձառությամբ, նորարարական մոտեցումներով եւ առաջարկվող տրանսպորտային օպտիմալ լուծումներով՝ այն դարձել է ոլորտի համաշխարհային առաջնորդ։

«Ավտո Գելլրի» ՓԲԸ-ն IM Motors եւ Saic Maxus ապրանքանիշների միակ պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։ Ընկերությունը համագործակցում է համաշխարհային ճանաչում ունեցող տեխնոլոգիական եւ ավտոմոբիլային այնպիսի առաջատար ընկերությունների հետ, ինչպիսիք են CATL-ը եւ SCANIA-ն։ Ընկերությունը հիմնադրվել է 2023թ.-ին եւ ղեկավարվում է տասնամյակների փորձ ունեցող կառավարող թիմի կողմից։ 
Դիտում՝ 4023
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW